Արտակ Հարությունյանը նշանակվել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել է կադրերի ռեզերվ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ճանապարհային ոստիկանության պետ է նշանակվել Արտակ Հարությունյանը»,- նշեց նա:
Աշոտ Ահարոնյանն ընդգծեց, որ ՀՀ ոստիկանությունում բարեփոխումների շրջանակում կադրային փոփոխություններ մշտապես են կատարվում:
Կարդացեք հոդվածը` English