Հայաստանը նշեց Զբոսաշրջության միջազգային օրը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը միացավ Զբոսաշրջության միջացգային օրվա տոնական միջոցառումներին։ Երևանի երկաթգծի կայարանում հավաքվել էին ոլորտի ակնառու ներկայացուցիչներն ու պետական կառույցների ղեկավարներ՝ ամփոփելու զբոսաշրջային տարին և շնորհավորելու տուրիզմի բնագավառի աշխատակիցներին։

Տոնական միջոցառմանը միացած էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հիշեցրեց, որ Հայաստանի տնտեսության մեջ զբոսաշրջությունն ունի իր անփոխարինելի տեղը և վստահեցրեց, որ Կառավարությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահելու ոլորտը։ «Երբ զբոսաշրջությունը հայտարարվեց տնտեսության գերակա ճյուղ, ոլորտի նվիրյալները լծվեցին այն զարգացնելու գործին։ Ներկայումս էլ միշտապես կարևորվելում են այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են Հայաստանի զբոսաշրջության գրավչության բարձրացմանը և Հայաստանի մարզերը զարգացնելուն։ Շեշտադրումը պետք է արվի մի քանի ուղղություններով։ Առաջին հերթին պետք է զարգացնել այն ենթակառուցվածքները, որոնք անհրաժեշտ են ոլորտի զարգացման համար։ Օրն ի բուն պետք է աշխատել, որ Հայաստանը դառնա ճանաչելի և ներկայանալի, իսկ Կառավարությունն զբոսաշրջության ոլորտը պահելու է իր ուշադրության կենտրոնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նախարարը։

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն Արման Խաչատուրյանը ևս շնորհավորեց զբոսաշրջության բնագավառի աշխատողներին՝ նշելով, որ նրանց ամենօրյա աշխատանքի շնորհիվ է ոլորտը կայուն աճ գրանցում։ «Հայաստանը վերջին տարիների ընթացքում մի քանի կարևոր քայլ կատարեց, որոնք նպաստեցին զբոսաշրջության զարգացմանը։ Առաջին հերթին, նախորդ տարի Հայաստանը հայտարարեց «բաց երկնքի քաղաքականության» մասին, որից հետո ավելացավ Հայաստան եկող զբոսաշրջիկների հոսքը։ Հաջորդ կարևոր իրադարձությունը Դիլիջանի միջազգային դպրոցի բացումն էր, որը կրթելու է բարի կամքի դեսպանների մի ողջ բանակ և ուղարկելու կյանք։ Երրորդ կարևոր քայլը Հայաստանի բրենդի ստեղծումն է։ Պետք է շեշտեմ, որ սպասումներն այստեղ բավականին մեծ են, և համոզված եմ, որ նոր բրենդը կնպաստի Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը»,- ասաց նա։

Միջոցառման շրջանակներում զբոսաշրջության ոլորտը ներկայացնող և ոլորտին առնչվող մի շարք հաստատություններ և նվիրյալներ բնագավառում նշանակալից ներդրումների և ձեռքբերումների համար պարգևատրվեցին մեդալներով։ Տոնական միջոցառման ավարտին երկաթգծի կայարան ժամանեց տոնական գնացքը, որն իր հետ էր բերել տարբեր ազգությունների պարային խմբերի։

Հայերեն English

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ