Լևոն Հայրապետյանը տնային կալանքի պայմաններում էլեկտրոնային թևնոց կկրի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանաբնակ հայ գործարար Լևոն Հայրապետյանը, ով մեղադրվում է «Բաշնևթի» գործով, տնային կալանքի ընթացքում էլեկտրոնային թևնոց կկրի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Էլեկտրոնային թևնոցների միջոցով քրեակատարողական տեսչության աշխատակիցները կկարողանան վերահսկել տնային կալանքում Լևոն Հայրապետյանի գործողությունները: ՌԴ Պատժի կատարման դաշնային ծառայության ներկայացուցիչ Կրիստինա Բելաուսովան հայտնել է, որ տեսչության աշխատակիցները հայ գործարարին ժամանակ առ ժամանակ նաև կայցելեն:

Մոսկվայի Բասմանյան դատարանը հոկտեմբերի 3-ին հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին, որը մեղադրվում է«Բաշնեֆթ»-ի գործով, ազատ Է արձակել հետաքննչական մեկուսարանից և փոխադրել տնային կալանքի: Հետաքննությունը Հայրապետյանին մեղադրում Է 2009 թվականի ապրիլին Ուրալ Ռահիմովի կողմից «Սիստեմա» արդյունաբերական ֆինանսական կորպորացիայի կառույցներին «Բաշնեֆթ»-ի վաճառքին մեղսակից լինելու մեջ, որը Ռահիմովը գլխավորում էր երեք տարի:

Հայրապետյանին մեղադրանքներ են առաջադրվել փողերի հափշտակման և լվացման համար: Այդ գործի շրջանակներում դատարանի կողմից կալանվել Է «Բաշնեֆթ»-ի բաժնետոմսերի՝ 300 մլն ռուբլի գումարի փաթեթը:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին