Լրագրողների թիմը ընկերական խաղում հաղթեց ՀՀ ԱԺ-ի թիմին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հրազդան» մարզադաշտում տեղի ունենցավ ֆուտբոլային հանդիպում ՀՀ Ազգային ժողովի և հայաստանյան լրատվամիջոցների հավաքականների միջև, որտեղ հաղթանակ տոնեցին տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներից կազմաված թիմը` 2-0 հաշվով: Հանդիպումն անցավ անմիջական և պարզ մթնոլորտում: Լրագրողների կազմում առաջին գոլի հեղինակ դարձավ Խորեն Թևանյանը, իսկ հաշիվը կրկնապատկեց Էդուարդ Քալանթարյանը:

ՀՀ Ազգային ժողովի հավաքականը մարզում է «Արարատ» ֆուտբոլային ակումբի լեգենդար խաղացող Բաբկեն Մելիքյանը: Ազգային ժողովի հավաքականին մարզադաշտում աջակցեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով նշեց, որ Աժ-ն օրինակ պետք ծառայի ժողովրդի համար: «Գաղափարախոսության մեջ լավ կամ վատ խաղալու խնդիրը չէ դրված: Պատգամավորները բավականին զբաղված են և, կարծում եմ, միտում ունենք, որ պատգամավորները մեկ-երկու անգամ մարզումների մասնակցեն: Ինչպես պատգամավորները, այնպես էլ մեր ամբողջ ժողովուրդը պիտի ապրի տոներով, սպորտով և մշակույթով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի կածիքով` լրագրողների թիմն իսկապես որ ուժեղ է: «Նրանք ուժեղ են և մարզված: Տարիքային առումով մեզանից բավականին երիտասարդ են: Մենք փորձում էինք արժանապատիվ խաղ ցույց տալ: Այստեղ կարևորը հաշիվը չէ, այլ գեղեցիկ խաղը»,- կարծիք հայտնեց փոխխոսնակը:

Հանդիպմանը հետևում էին նաև ԱԺ պատգամավորներ և աշխատակազմի ներկայացուցիչներ:

ԶԼՄ-ների թիմի մարզիչը մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանն էր, ով խաղից հետո փաստեց, որ լրագրողներն առավելություն ունեին ամբողջ խաղի ընթացքում: «Տարիքային մեծ առավելություն ունեինք: Թիմի անդամները միմյանց գիտեին: Իհարկե, հաշիվը կարող էր շատ ավելի մեծ լիներ: Կարևորը` գեղեցիկ խաղ ստացվեց` առանց վնասվածքների»,- եզրափակեց Գիլոյանը:

Այս խաղով թիմերն իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանի ազգային հավաքականին, որը հոկտեմբերի 11-ին Երեւանում ընդունելու է Սերբիայի ընտրանուն:

Հայերեն

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա

230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում

Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին