Իրավունք

Մոսկվայի դատարանը Լեւոն Հայրապետյանին ազատ է արձակել մեկուսարանից

1 րոպեի ընթերցում

Մոսկվայի դատարանը Լեւոն Հայրապետյանին ազատ է արձակել մեկուսարանից

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Բասմանյան դատարանը հոկտեմբերի 3-ին հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանին, որը մեղադրվում է «Բաշնեֆթ»-ի գործով, ազատ Է արձակել հետաքննչական մեկուսարանից եւ փոխադրել տնային կալանքի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատարանի դահլիճից հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Այդպիսով, դատարանը բավարարել Է նրա նկատմամբ խափանման միջոցը փոխելու քննիչի միջնորդությունը:

Հետաքննությունը Հայրապետյանին մեղադրում Է 2009 թվականի ապրիլին Ուրալ Ռահիմովի կողմից «Սիստեմա» արդյունաբերական ֆինանսական կորպորացիայի կառույցներին «Բաշնեֆթ»-ի վաճառքին մեղսակից լինելու մեջ, որը Ռահիմովը գլխավորում Էր երեք տարի:

Հայրապետյանին մեղադրանքներ են առաջադրվել փողերի հափշտակման եւ լվացման համար: Այդ գործի շրջանակներում դատարանի կողմից կալանվել Է «Բաշնեֆթ»-ի բաժնետոմսերի՝ 300 մլն ռուբլի գումարի փաթեթ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում