Իրավունք

Քննիչի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

1 րոպեի ընթերցում

Քննիչի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ծառայության կայքից, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր Պարույր Փ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Մալաթիայի քննչական բաժնում քննվող քրեական գործով որպես կասկածյալ հարցաքննվելիս` քննիչին բանավոր հայտնել է Երևանի Րաֆֆու փողոցում գտնվող գրավատանն իրեն ապօրինի ազատությունից զրկելու մասին, սակայն քննիչը հիշյալ հանգամանքը չի արձանագրել և օրենքով սահմանված կարգով ընթացք չի տվել:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում