Հերթական բարեգործական ակցիան կուղղվի Հայաստանում երեխաների ու ծերերի մուրացկանության կանխմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «100 տարի առաջ չէինք կարող փրկել մեր երեխաներին, այսօր կարող ենք». այս խորագիրն ուներ «Օրրան» բարեգործական կազմակերպության ամենամյա բարեգործական ընթրիքը, որն այս տարի հատուկ խորհուրդ էր ձեռք բերել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին: Ընթրիքի նպատակն էր դրամական միջոցներ հայթայթել` երեխաների և տարեցների շրջանում մուրացկանությունը կանխելու և հասարակության ուշադրությունը ծայրահեղ կարիքավոր ընտանիքների խնդիրների վրա կենտրոնացնելու համար:

Այս տարվա բարեգործական ճաշին հրավիրված էին բաթմաթիվ կազմակերպություններ, հանրաճանաչ երգիչ-երգչուհիներ, արվեստագետներ, շոուբիզնեսի հայտնի դեմքեր, որոնք «Օրրան»-ի գործունեության 14 տարիների ընթացքում միշտ իրենց աջակցությունն են ցուցաբերել կազմակերպությանը: Երեկոն վարեցին Հենրիեթ Արենսը՝ Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակի ներկայացուցիչը, և հեռուստահաղորդավար Հրաչ Մուրադյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընթրիքի ընթացքում տեղի ունեցավ բարեգործական աճուրդ, որտեղ վաճառքի դրվեցին արժեքավոր իրեր, արվեստի գործեր, «Օրրան»-ի սաների ձեռքի աշխատանքները: Երեկոյի ընթացքում հանգանակված ամբողջ գումարը ևս ուղղվելու է «Օրրան»-ի` Երևանի և Վանաձորի կենտրոնների 185 կարիքավոր երեխաների և 80 միայնակ տարեցների մեկ տարվա սննդի, կրթական, սոցիալական, բժշկական, հոգեբանական և այլ ծառայություններ մատուցելու ծախսերը հոգալու համար:

Արդեն 9 տարին անցկացվող ընթրիքի ընթացքում հանգանակվեց 180 000 դոլար:

Հայերեն Русский

Ռուսական ԱԹՍ-ները հարվածել են Կիևի մարզի պահեստներին. զոհերի թիվը հասնում է մի քանի տասնյակի

Հիմնանորոգվում է Ուջան բնակավայրով անցնող տեղական նշանակության ճանապարհը

Ռազմական ոստիկանության պետի գլխավորությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

Ղազախստանի նախագահը միջուկային տերություններին կոչ է արել հնարավորինս շուտ բանակցել և արգելել միջուկային փորձարկումները

Արարատ Միրզոյանն ընդգծել է ընթացիկ դեսպանահավաքի ուղերձի կարևորությունը

Բիշքեկում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների առաջնորդներ

Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած

Եղանակը Հայաստանում. առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմով

Իսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվել