Մտավորականները հարգանքի տուրք մատուցեցին Կոմիտասի հիշատակին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բազմաթիվ մտավորականներ, պետական պաշտոնյաներ և Կոմիտասի արվեստի երկրպագուներ սեպտեմբերի 26-ին հարգանքի տուրք մատուցեցին վարդապետի հիշատակին: Նրանք այցելեցինԿոմիտասի այգու պանթեոն և ծաղիկներ դրեցին վարդապետի հուշարձանին, ունկդրեցին կոմիտասյան կատարումներ: Այցելության առիթը մեծանուն գործչի ծննդյան օրն էր: Իրադարձությամբ մեկնարկեց «Կոմիտասյան օրեր» փառատոնը:

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, խոսելով Կոմիտասի գորրծունեության մասին, կարևորեց իրադարձության անցկացումը. «Այսօր մեր երաժշտական աշխարհի հոգևոր հորը նվիրված տոնակատարությունների սկիզբն է ազդարարվում: Մենք բոլորս գիտենք՝ այս տարի Կոմիտասը դարձավ 145 տարեկան: Եվ ահա հայոց մեծերի աճյուններն ամփոփող և մեզ համար սուրբ տարածքում նորից Կոմիտասի հետ ենք: Կոմիտասը հայոց մեծերից է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Տիգրան Մանսուրյանը:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդգեց, որ Կոմիտասի այգու պանթեոնը ստեղծելիս առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորվել Կոմիտասի հանդեպ:«Կոմիտասի շնորհիվ մենք հպարտորեն բարձր ենք պահում մեր գլուխը: Մարդ, որ ստեղծեց մեր կոմպոզիտորական դպրոցը, տվեց մեր արժեքներին հստակ գնահատական, վերադարձրեց մեզ մեր ինքնությունը: Դժվար է ասել, թե նա կոմպոզիտո՞ր էր, խմբավա՞ր, հասարակական գործի՞չ, գիտնակա՞ն, թե՞ Աստված: Մենք պետք է միշտ բարձր պահենք նրա անունը»,-նշեց նախարարը:

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը Կոմիտասին բնորոշեց որպես մարդ, որ նվիրված էր իր գործին և երաժշտությանը: «Մարդ, որ ստեղծեց այն մեղեդային և հարմոնիկ միաձուլումը, որը նպաստեց հայ արվեստի զարգացմանը: Եթե ինչ-որ բան անում ես, պետք է նվիրված անես: Կոմիտասը հենց դա ապացուցեց մեզ»,-նշեց Արամ Սաթյանը:

Կոմիտասի 145-րդ հոբելյանը կնշանավորվի մի շարք իրադարձությունների անցկացմամբ: Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը Հայաստանում կանցկացվի «Կոմիտասյան օրեր» փառատոնը:Փառատոնի շրջանակում կներկայացվի Կոմիտասի ժառանգությունը իր բոլոր շերտերով: Կկազմակերպվեն երգչախմբային, վոկալ և դաշնամուրային երաժշտության 5 համերգներ: Իրադարձության կազմակերպիչներն են Կամերային երաժշտության ազգային և Հայ հոգևոր երաժշտության կենտրոնները:

Կոմիտասյան օրերի մեկնարկը տրվեց սեպտեմբերի 26-ին Կոմիտասի անվան պանթեոնում: Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, իսկ հոկտեմբերի 2-ին, 4-ին, 7-ին և 8-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվեն մի շարք համերգներ:

Փառատոնին մասնակցում են Հայաստանի պետական կամերային երգչախմբերը և «Գեղարդ» երգեցիկ խումբը՝ Ռոբերտ Մլքեյանի, Սոնա Հովհաննիսյանի, Հարություն Թոփիկյանի և Մհեր Նավոյանի ղեկավարությամբ: Որպես մենակատարներ հանդես կգան դաշնակահարներ Արմեն Բաբախանյանը, Կարինե Օհանյանը, Անդրեյ Կուրբետը, մեներգիչներ Հասմիկ Թորոսյանը (սոպրանո), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Լուիզա Երեմյանը (սոպրանո), Անահիտ Պապայանը (սոպրանո), դաշնակահար Արմեն Աղաջանյանը:

Հայերեն English Русский

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը