Իրավունք

Հայ-քուվեյթական համագործակցությունը կզարգանա նաեւ ոստիկանական կառույցների միջեւ

1 րոպեի ընթերցում

Հայ-քուվեյթական համագործակցությունը կզարգանա նաեւ ոստիկանական կառույցների միջեւ

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի դեսպան Բասամ Մուհամադ ալ Քաբանդիի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը ոստիկանության պետը հույս է հայտնել, որ հայ-քուվեյթական համագործակցության շրջանակում կընդգրկվեն նաեւ երկու երկրների ոստիկանական կառույցների համագործակցության ծրագրեր:

Ներկայացնելով ոստիկանության համակարգում ընթացող բարեփոխումները՝ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ ոստիկանության արդիականացումն ընդգրկում է նաեւ համագործակցության ոլորտների ընդլայնում, բարելավում:

Բասամ Մուհամադ ալ Քաբանդին էլ հավաստիացրել է, որ ինչպես երկու երկրների, այնպես էլ ոստիկանական կառույցների համագործակցությունը կզարգանա ու կընդլայնվի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում