Նվազել է միջանձնային վեճերի արդյունքում զոհվող զինծառայողների թիվը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական զինված ուժերում պակասել է միջանձնային վեճերի արդյունքում զոհվող զինծառայողների թիվը: Այս մասին ԵՊԼՀ ուսանողների հետ հանդիպման ընթացքում, սեպտեմբերի 19-ին նշեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Նա ընդգծեց, որ պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անում է բանակում նման խնդիրները բացառելու ուղղությամբ:

«Երբեմն բացասական երևույթներ են տեղի ունենում բանակում, որոնց թիվ մեկ պատասխանատուն մենք ենք: Բայց մենք չպետք է թույլ տանք, որ արատավոր բարքերը ներխուժեն զինված ուժեր, գոյություն ունենան ուսումնական հաստատություններում: Բանակի ներսում խնդիրները վերացնելու առնչությամբ բազմաթիվ աշխատանքներ ենք կատարել: Մենք նվազագույնի ենք հասցրել հանցավորությունը, այս տարի նմանատիպ միջանձնային խնդիրների շատ քիչ դեպքեր են գրանցվել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արա Նազարյանը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի խոսքով՝ խիստ հսկողության ներքո են պահվում դժվար դաստիարակվող զինծառայողները: «Նախարարը խստագույն կեպով պատժում է բոլոր մեղավորներին: Խնդրի դեմ համապարփակ պայքար է գնում: Բավական աշխատանք է տարվում այս ուղությամբ և արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի զերծ մնանք արատավոր երևույթներից»,- նշեց նա:

Հայերեն

Ֆինանսական գրագիտությունը երեխաների շրջանում․ Idram&IDBank

Բուլղարական ընկերությունը մշակել է քաղցկեղի վիրահատությունների համար նախատեսված շարժական գամմա-սպեկտրոմետրի նախատիպ. BTA

«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի մարզային փուլը կմեկնարկի հոկտեմբերի 1-ին

Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գողություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Նիդեռլանդները հակաօդային պաշտպանության ֆրեգատ է ուղարկել Մերձավոր Արևելք

ԵԽԽՎ դիտորդները փոփոխություններ են առաջարկում Հայաստանի ընտրական օրենսգրքում

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի պատվիրակությանը

Հարգանքի տուրք Կոմիտասին. մեկնարկել է վարդապետի ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողով-փառատոնը

Մոլդովայում մեկնարկել է «Մոլդովայի բիզնես շաբաթ 2026»-ը. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 28/09/26