Բունդեսթագում կկազմակերպվի քննարկում Հայոց ցեղասպանության վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԲԵՌԼԻՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաջորդ տարի Գերմանիայի խորհրդարանը քննարկում կկազմակերպի Հայոց ցեղասպանության վերաբերյալ եւ նախատեսվում է, որ խորհրդարանականները կընդունեն նաեւ բանաձեւ: Ինչպես Բեռլինից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Քրիստոնեադեմոկրատական կուսակցության պատգամավոր, Բունդեսթագի արտաքին կապերի հանձնաժողովի անդամ Մանֆրեդ Գրունդն ասաց, որ քննարկվում է ձեւաչափի հարցը:

«Բունդեսթագի ղեկավարի հետ խոսել եմ եւ հիմա քննարկում ենք, թե ինչ ձեւաչափ ընտրել, որպեսզի հաջորդ տարի հիշատակենք այդ սարսափելի ոճրագործության 100-րդ տարելիցը: Ամենայն հավանականությամբ, Բունդեսթագը կընդունի նաեւ բանաձեւ այդ իրադարձությունների վերաբերյալ եւ նաեւ Բունդեսթագի ներսում կկազմակերպվի քննարկում այդ ոճրի հետ կապված»,- ասաց Մանֆրեդ Գրունդը:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայբնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցիներիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Միջազգայինառաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանիեւ Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարվածբռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»:Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքականկառավարությանը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունումապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ.ժամանակահատվածում, իսկ մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցինաշխարհի տարբեր երկրներում: Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են աշխարհիերկու տասնյակից ավելի պետություններ, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրախորհրդարանը, Եկեղեցիներիհամաշխարհային խորհուրդը, հեղինակավոր այլ կազմակերպություններ: Գերմանիայի խորհրդարանը եւս 2005թ. հունիսի 15-ին Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման որոշում է ընդունել:

Հայերեն English Русский

Կառավարությունների և քաղաքական գործիչների ամենահուսալի գործիքն անմիջական երկխոսությունն է հասարակության հետ. Փաշինյան

Վարչապետը ներկա է գտնվել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը

Վոլոդիմիր Զելենսկին Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրը կառուցողական է համարել

Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը

Գեղարքունիքում մեկնարկել են «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլի մրցումները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը Lion Economics ընկերության հիմնադիրի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. երկրում հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ

Երևանի օպերային թատրոնում կնշվի պարուսույց Հովսեփ Շամամյանի ծննդյան 100-ամյակը

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա

Գավառի ավագանու հերթական նիստում ընդունվել են նոր որոշումներ