Արցախ

Լեհաստանի պատվիրակությունը ԼՂՀ-ում խոսել է Արցախի ժողովուրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման մասին

1 րոպեի ընթերցում

Լեհաստանի պատվիրակությունը ԼՂՀ-ում խոսել է Արցախի ժողովուրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման մասին

ՍՏԵՓԱՆԱՅԵՐՏ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Լեհաստանի Սենատի անդամ, Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչի գլխավորությամբ Արցախ ժամանած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից,ողջունելով պատվիրակության անդամներին՝ Արցախի խորհրդարանի նախագահնընդգծել է նման այցերի միջոցով Արցախը ճանաչելու և Լեհաստանում օբյեկտիվտեղեկություններ ներկայացնելու կարևորությունը:

Լեհաստանի պատվիրակության ղեկավար Լուկաշ Աբգարովիչը նշել է, որ իրենք տեղյակ են Ղարաբաղի պատմությանը, ներկա իրողություններին և համարում են, որ այն հայկական երկիր է, որի ժողովուրդն իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը:

Քննարկվել են Արցախի և Լեհաստանի խորհրդարանների միջև համագործակցության հնարավոր ուղղություններին, ԼՂ հակամարտության կարգավորմանն ու տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում