Իրավունք

«Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը յուրացնելու գործով նոր դերակատարներ կարող են ի հայտ գալ

1 րոպեի ընթերցում

«Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը յուրացնելու գործով նոր դերակատարներ կարող են ի հայտ գալ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բաշնեֆտ» վառելիքաէներգետիկ համալիրի բաժնետոմսերի յուրացման գործով կարող են նոր խաղացողներ կարող են ի հայտ գալ: Այս մասին գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը` վկայակոչելով իր աղբյուրներին: «Չեմ բացառում, որ ժամանակի ընթացքում ի հայտ կգան նոր մեղադրյալներ»,- նշել է լրատվամիջոցի աղբյուրը, սակայն չի մանրամասնել` ում մասին է խոսքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աղբյուրը հայտնել է, որ «Բաշնեֆտ»-ի գործով առանցքային վկա է հանդիսանում Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, ով ցմահ ազատազրկման է դատապարտվել մի շարք հանցագործությունների համար: Նրա վկայությամբ` արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել «Բաշնեֆտ»-ի նախկին գլխավոր տնօրեն Ուրալ Ռախիմովին և գործարար Լևոն Հայրապետյանին:

Այս պահին նախատեսվում է անցկացնել ֆինանսական եւ տնտեսական փորձաքննություն: «Հետաքննության մեծ ծավալը հաշվի առնելով` այն կարող է ձգձգվել մինև 2015 թվականը»,- ասել է գործակալության աղբյուրը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում