ՀՀ ՄԻՊ-ն սպասում է Պետրոսյանի գործով ՄԱԿ-ի ՄԻ գերագույն հանձնակատարի արձագանքին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դեռ չի ստացել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարին ուղարկած իր նամակի պատասխանը` Ադրբեջանում գերի ընկած և մեկ օր անց սպանված ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի դեպքի առնչությամբ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին ՄԻՊ գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնից, հայկական կողմը կապի մեջ էգերագույն հանձնակատարի գրասենյակի հետ: «Իրենք ստացել են մեր գրությունը, բայց քանի որ նոր հանձնակատար է նշանակվել, դեռ չեն պատասխանել, սպասում ենք նրանց արձագանքին»,- հայտնեց աղբյուրը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ Երանուհի Թումանյանցն էլ տեղեկացրեց, որ ՄԱԿ-ի ՄԻ գերագույն հանձնակատարից ակնկալվող լավագույն արձագանքն այն կլինի, որ նա կպահանջի դիակի շուտափույթ հանձնում: «ՄԻ գերագույն հանձնակատարը, եթե խոսի դիակի վերադարձման մասին, դա, բնականաբար, կծառայի այն բանին, որ հետագայում նման տարբերակները ոչ միայն կկանխարգելվեն, այլև կբացառվեն: Որքան ուշացնեն դիակի հանձնումը, այնքան խոշտագման ու բռնության փաստերը, որոնք, կարծես, ակնհայտ են, հնարավոր կլինի թաքցնել: Դիակի հանձնման այսպիսի ձգձգումը, իրականում, խոշտանգման ու հետքերը թաքցնելու հիանալի տարբերակ է»,- ասաց Երանուհի Թումանյանցը:

Հարցին ի պատասխան, թե արդյոք այլ կառույցների նման դիմում ներկայացրել է ՀՀ ՄԻՊ-ը, Երանուհի Թումանյանցը նշեց. «Քանի որ ՄԱԿ-ի ՄԻ գերագույն հանձնակատարին դիմելը մեր իրավասության ներքո էր, պաշտպանը որոշեց դիմել նրան: Այլ կառույցների չենք դիմել: Այս դեպքում, որպես զուտ կարգավորող խմբի, կարելի էր դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբին ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, բայց քանի որ պաշտպանության նախարարությունը դիմել էր, և նրանք կատարել էին իրենց հայտարարությունները, արդեն կարիք չկար իրենց դիմելու»,-ավելացրեց Երանուհի Թումայնանցը:

ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը օգոստոսի 7-ին, դեռևս չպարզված հանգամանքներոււմ, հատել էր հայ-ադրբեջանական պետական սահմանը և հայտնվել ադրբեջանական գերության մեջ: Չնայած ադրբեջանական իշխանությունների զանազան մեկնաբանություններին, ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ Կարեն Պետրոսյանը չի հանդիսանում ՀՀ ԶՈՒ զինծառայող: Կարեն Պետրոսյանի հարազատների հավաստմամբ, ինչպես նաև նրա բժշկական փաստաթղթերի համաձայն, վերջինս առողջական խնդիրներ, առավել ևս սրտանոթային հիվանդություններ չի ունեցել և եղել է փաստացի առողջ: Ադրբեջանական կողմը, չբավարարվելով գերեվարված ՀՀ քաղաքացու նկատմամբ կիրառված ակնհայտ անմարդկային վերաբերմունքով, Կարեն Պետրոսյանինենթարկել է նվաստացումների, տանջանքների և կտտանքների` հասցնելով նրան մահվան. այս ամենի ապացույցը ադրբեջանական լրատվամիջոցներով շրջանառվող տեսանյութերն ու լուսանկարներն են:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում