Սպորտ

Իմ հաղթաթուղթը լինելու է լավ պատրաստվածությունը. Արթուր Աբրահամ

2 րոպեի ընթերցում

Իմ հաղթաթուղթը լինելու է լավ պատրաստվածությունը. Արթուր Աբրահամ

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի համար հաջորդ մենամարտի հաղթաթուղը կլինի լավ նախապատրաստվելը:

«Իմ հաղթաթուղթը լինելու է լավ պատրաստվածությունը: Ամեն ինչ անելու եմ, որ սեպտեմբերի 27-ի մենամարտում հաղթեմ: Ընդունում եմ, որ Փոլ Սմիթն ուժեղ մարզիկ է, բայց թույլ չեմ տա, որ նա ինձանից խլի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ե'ս պետք է հաղթեմ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Աբրահամը:

Նա շեշտեց, որ չի ցանկանում մանրամասնել մենամարտում իր նոր մարտավարության մասին զրույցը: «Լավ պատրաստվում եմ գալիք մենամարտին: Ներկայում մարզվում եմ Բալթիկ ծովի ափին գտնվող Ցինովից քաղաքում, սփարինգ մենամարտեր եմ անցկացնում Փոլ Սմիթի ոճին համապատասխանող բռնցքամարտիկների հետ»:

Աբրահամն արդեն հասցրել է ուսումնասիրել մրցակցի թույլ և ուժեղ կողմերը: « Ուլի Վեգների հետ տեսանյութեր դիտելով` ուսումնասիրել ենք Փոլ Սմիթի մարտավարությունը: Ակնհայտ է, որ ուժեղ բռնցքամարտիկ է, ճկուն է, կիրառում է հարձակողական ոճ»,-եզրափակեց նա:

Արթուր Աբրահամ-Փոլ Սմիթ մենամարտը կկայանա սեպտեմբերի 27-ին Գերմանիայի Քիլ քաղաքում: Աբրահամը աշխարհի գործող չեմպիոնն է և այս մենամարտում փորձելու է պահպանել տիտղոսը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում