Մամիկոն Խոջոյանի գործով հայցն ուղարկվել է ՄԻԵԴ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական գերությունից ազատվելուց հետո մահացած Մամիկոն Խոջոյանի գործով հայցը նրա ընտանիքի անդամները «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի աջակցությամբ ուղարկել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի ղեկավար Լարիսա Ալավերդյանը:

«Այո, ուղարկվել է: Ամեն ինչ ընթանում է իր հունով, մենք ուղղակի պետք է տեսնենք, թե երբ կլինի դատարանի կողմից ընդունումը և երբ կսկսվի գործընթացը, ինչպես գիտեք, այն բավականին երկար ժամանակ է պահանջում»,-ասաց Լարիսա Ալավերդյանը` հավելելով, որ ներկայում իրենք սպասում են ՄԻԵԴ-ի կողմից որոշակի հարցերի, որոնց պետք է տալ պատշաճ պատասխաններ:

Նա նաև նշեց, որ նման իրավիճակներում հայտնված ընտանիքների հետ աշխատում են` տրամադրելով ոչ միայն իրավական խորհրդատվություն, այլև աջակցում են սոցիալական, առողջապահական հարցեր առաջանալու դեպքում:

Տավուշի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Տիգրանի Խոջոյանը 2014 թվականի հունվարի 28-ին հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը ու հայտնվել ադրբեջանական կողմում: Մամիկոն Խոջոյանն ուներ որոշակի հոգեկան խնդիրներ ու ապրում էր միայնակ: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության բնորոշմամբ` նա իբր եղել է «զինված դիվերսանտ»: Ադրբեջանի Պատանդների, անհայտ կորածների և գերիների հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը նշել էր, որ Հայաստանի քաղաքացուն գետն անցնելիս Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի բնակիչները նկատել ու հանձնել են ադրբեջանցի զինծառայողներին: Տարածված վարկածին, թե իբր Մամիկոն Խոջոյանը դիվերսանտ է կամ նրանց ուղեկցող, չէին հավատում անգամ Բաքվում: 77-ամյա Մամիկոն Խոջոյանի հետ Ադրբեջանում հարցազրույց էին արել ու հրապարակել ադրբեջանական լրատվամիջոցներում` խախտելով գերիների մասին Ժնևյան կոնվենցիան: Հարցազրույցի ժամանակ պարզ էր դարձել, որ Խոջոյանի ձեռքը կոտրված է: Գերությունից վերադառնալուց մի քանի ամիս անց Մամիկոն Խոջոյանը մահացավ` այդպես էլ չվերականգնվելով գերության ժամանակ կրած խոշտանգումներից:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում