«Անահիտ» մուլտֆիլմը փորձնական տարբերակով մեծ էկրան է բարձրացել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին անգամ փորձնական տարբերակով «Անահիտ» անիմացիոն լիամետրաժ ֆիլմը թողարկվել է «Մոսկվա» կինոթատրոնի մեծ էկրանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Ռոբերտ Սահակյանց պրոդաքշն» ստուդիայի գործադիր տնօրեն Հայկ Սահակյանցը: «Շատ անսպասելի էր տեսնել մեր չորս տարվա աշխատանքը նմանատիպ մասշտաբով, և լրիվ ուրիշ տպավորություն էր, քան համակարգչային էկրանի վրա: Ճիշտ է, ձայնը դեռ ավարտուն չէ, սակայն պատկերը հիմնականում ավարտուն է», - ասաց Հայկ Սահակյանցը:

Ցուցադրությանը ներկա է եղել ֆիլմի ողջ ստեղծագործական անձնակազմը, որը բաղկացած է մոտ երեսուն հոգուց: Այս պահին «Անահիտ» մուլտֆիլմի աշխատանքներն ավարտական փուլում են, իսկ պրեմիերան նախատեսվում է իրականացնել այս տարի աշնան վերջին:

Որպես անիմացիոն լիամետրաժ մուլտֆիլմ` «Անահիտ»-ը երրորդն է հայկական մուլտարտադրության մեջ` Ռոբերտ Սահակյանցի «Պանդոկ»-ը և Արման Մանարյանի «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմերից հետո:«Անահիտի» ստեղծմանը մեծապես աջակցում են «Շարմ հոլդինգ» ընկերությունը, «Լույս» հիմնադրամը, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը: Ֆիլմի ստեղծման առաջին փուլում երկու երգ ձայնագրելու գործում աջակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Մուլտֆիլմը նկարահանվում է ՀՀ մշակույթի նախարարության պատվերով:

Հայերեն English Русский

Ռեստորանային համալիրում բռնկված հրդեհը մարվել է. այրվել են խոհանոցի ու թոնրատան տանիքները, կենցաղային իրեր

Անկարայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկրորդ օրը

Ռուսաստանը հայտնել է ուկրաինական 415 ԱԹՍ խոցելու, Կիևն էլ՝ ռուսական հարվածների մասին

Դատարանի դահլիճում 18 անձի կողմից կատարված խուլիգանության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Չինաստանում սողանքի հետևանքով 21 մարդ է զոհվել

Անկարայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում առնվազն 50 մլրդ դոլարի պայմանագրեր են ստորագրվել

Դատախազությունը պահանջում է Սևանում «Մուլտի գրուպ»-ի ապօրինի տներն ու շենք-շինությունները վերադարձնել Հայաստանին

«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի կողմից ընտրողներին ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Քաջարան-Ագարակ հատվածի կամուրջների հեծանները Հայաստանում առաջին անգամ մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքի միջոցով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3685-ի