Տնտեսություն

«Հերմես»-ը հայոց այբուբենի տառերով շարֆեր է թողարկել

1 րոպեի ընթերցում

«Հերմես»-ը հայոց այբուբենի տառերով շարֆեր է թողարկել

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նշանավոր «Հերմես» ընկերությունը հայ-ֆրանսիական համերաշխության (SFPA) ընկերության 25-ամյակի առթիվ հայոց այբուբենի տառերով շարֆ է թողարկել: Շարֆերը թողարկվել են սահմանափակ քանակով, եւ վաճառքի ողջ հասույթը կտրամադրվի կազմակերպությանը` Հայաստանում մշակութային եւ սոցիալական ուղղվածության բարեգործական միջոցառումների անցկացումը շարունակելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ»-ը, «Հերմես»-ի գեղարվեստական ղեկավար Պիեռ Ալեքսիս Դյուման Փարիզում կայացած միջոցառման ժամանակ ներկայացրել է «Նամակներ Երեւանից» թավշյա շարֆի առաջին օրինակը: Սա «Հերմես»-ի եւ SFPA-ի երկրորդ համագործակցությունն է: Տասը տարի առաջ նորաձեւության տունը «Հայաստանի այգիները» թեմատիկայով շարֆեր էր թողարկել:

«Նամակներ Երեւանից» շարֆերը վաճառքի կհանվեն 2015թ. ապրիլից: Գինը 330 եվրո է:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում