Այսօր Մոսկվայում տեղի կունենա Տիգրան Մանսուրյանի հեղինակային երեկոն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Ռախմանինովի դահլիճում սեպտեմբերի 5-ին կկայանա հայ նշանավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:

Ինչպես«Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Տիգրան Մանսուրյանը, համերգին հանդես են գալու անվանի կոմպոզիտորի մտերիմ ընկերները:

«Ընկերներս ցանկանում են շնորհավորել ինձ իմ 75-ամյակի առթիվ: Դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը նախաձեռնեց այս միջոցառմումը: Երեկոյի ընթացքում հանդես կգան ջութակահար Հայկ Ղազարյանը, դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը, թավջութակահար Ալեքսանդր Ռուդինը, ալտահար Սերգեյ Պոլտավսկին, կլարնետահար Միխայիլ Բեզնոսովը»,-նշեց Մանսուրյանը:

Բացի այդ, ելույթ կունենան «Studio նոր երաժշտություն» լարային քառյակը, Մոսկվայի «Musica Viva» կամերային նվագախուբը, «Questa Musica» երգչախումբը:

«Կներկայացնենք իմ ստեղծագործությունները՝ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» շարքը՝ ալտի և արական երգչախմբի համար, «Agnus Dei»-ին, Ջութակի և լարային նվագախմբի համար կոնցերտը և տարբեր տարիների այլ ստեղծագործություններ»,-հավելեց Մանսուրյանը:

Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին, Բեյրութում: Հայրենադարձության ճանապարհները նրան բերել են Հայաստան՝ Արթիկի շրջան, ուր բնակություն է հաստատել իրենց ընտանիքը: Մանսուրյանի կամերային և գործիքային ստեղծագործությունները բազմիցս կատարվել են Հայաստանում, Խորհրդային Միության մշակութային կենտրոններում ու արտասահմանում, բարձր գնահատվել իրենց գեղարվեստական անկրկնելիության, բոլորովին նոր ազգային ոլորտների բացահայտման շնորհիվ: Նորագույն միջոցներին հմտորեն տիրապետող ու դրանք լայնորեն կիրառող Մանսուրյանն առաջինն էր, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարքներ ներմուծեց Հայաստան։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։

Մանսուրյանի ստեղծագործությունները համաշխարհային երաժշտարվեստի և հայ հոգևոր ու աշխարհիկ երգի ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ արտահայտիչ մեղեդիներով և բարձրաճաշակ հնչերանգներով։ Գրել է նաև երաժշտություն ֆիլմերի համար՝ «Նռան գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը» և այլն:

Հայերեն English Русский

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չի կատարում հրադադարի համաձայնագիրը և կշարունակեն հարվածել Գազային

Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Լարսը բաց է

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս