Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի  Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ուելսի մայրաքաղաք Կարդիֆում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակումմի քանի ժամ հետո կհանդիպի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքը` նշելով, որ հանդիպումը տեղի կունենա Ուելսի ժամանակով 17:30-ին (Երեւանի ժամանակով` ժամը 20:30-ին): Հանդիպման վայրի մասին դեռեւս չի հաղորդվում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ավելի վաղ հանդես էր եկել երկու նախագահների` ԱՄՆ պետքարտուղար Քերիի միջնորդությամբ հանդիպում ունենալու նախաձեռնությամբ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Նյուպորտում ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: Նախատեսվում է, որ Սերժ Սարգսյանը հանդես կգա ելույթով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում