Վերջին վեց-յոթ տարիներին սեքսապաթոլոգին կանանց դիմելիության տոկոսը բարձրացել է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեռական առողջության համաշխարհային օրվա խորհուրդը հասարակության լայն շերտերին սեռական առողջության կարևորության մասին հայտնելն է: Այս մասին սեպտմբերի 4-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր սեքսապաթոլոգ Արամ Հակոբյանը` կարևոր տեղաշարժեր մատնանշելով նաև հայաստանյան հասարակության գիտակցության մեջ: «Վերջին վեց-յոթ տարիներին սեքապաթոլոգին կանանց դիմելիության տոկոսը բարձրացել է: Այնպիսի խնդիրներն են ի հայտ գալիս, որոնք առաջներում չէին էլ քննարկվում: Մենք նկատում ենք նաև, որ նորապսակ ամուսնական զույգեր դիմում են բժշկի: Եթե առաջներում կանանք անհարմար էին զգում այցելել սեքսոլոգիական կլինիկա, ապա վերջին տարիներին զույգերով դիմելիության տոկոսն է բարձրացնել: Եթե նրանք ցանկանում են միասին հասնել խնդրի լուծման, լիովին բուժվելու հավանականությունը 90-95 տոկոս է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Արամ Հակոբյանը:

«Սեքսուալ առողջության պաշտպանություն» ՀԿ տնօրեն Ռուզաննա Ազատյանը ևս հայ հասարակության ընկալումներում փոփոխություն է նկատում: «2001 թվականից մինչ օրս աճել է թե ամուսնական զույգերի դիմելիությունը, թե դեռահասների, երբ ծնողները, ուշադիր լինելով, երեխաների մոտ նկատում են վարքային, հոգեբանական խնդիրներ ու դիմում մեզ: Մենք էլ, մեր հերթին, կազմակերպում ենք սեմինարներ, գիտաժողովներ թե Երևանում, թե Հայաստանի տարբեր մարզերում ու բարձրացնում մարդկանց իրազեկվածությունը»,-ասաց Ռուզաննա Ազատյանը:

Նրա խոսքով` ներկայում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ աշխատում են մի ծրագրի շուրջ, որով ուսումնասիրում են ծխախոտի ծխի ազդեցությունը սեռական և վերարտադրողական առողջության վրա: «Ինչի շրջանակում ևս լուսաբանվում է սեռական առողջության պրոֆիլակտիկայի և ճիշտ ժամանակին խնդիրները ճանաչելու և դիմելու կարևորությունը»,-նշեց բանախոսը:

Նրա տեղեկացմամբ` վերջին շրջանում ավելացել է նաև Հայաստանի տարբեր շրջաններից, հեռավոր գյուղերից դիմողների թիվը:

Մասնագետները խորհուրդ են տալիս հետևել առողջությանն ու խնդիրների դեպքում դիմել համապատասխան մասնագետների` խուսափելով հետագա բարդություններից:

Հայերեն

Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ

Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ

Հուլիսի 13-ի միջոցառումների անոնս

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին

Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Մոջթաբա Խամենեին խոստացել է վրեժ լուծել հոր սպանության համար

Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին

ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիի հետ

Դեյվիդ Ալենը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներին