Իրավունք

Ոստիկանները չեն ընդունել հանցագործության մասին հաղորդումը. ՀՔԾ

1 րոպեի ընթերցում

Ոստիկանները չեն ընդունել հանցագործության մասին հաղորդումը. ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացի Ալֆրեդ Բ.-ն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի հերթապահ մասում բանավոր հաղորդում է ներկայացրել իրեն պատկանող` Երևանի Խորենացու փողոցի 25-րդ շենքում գտնվող բնակարանում կատարված գողության մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ մամուլի բաժնից, ահազանգի հիման վրա ոստիկանության երկու աշխատակիցներ գնացել են Ալֆրեդ Բ.-ի բնակարան, սակայն հանցագործության մասին ստացված հաղորդումը չեն ընդունել, չեն գրանցել և բացահայտման ուղղությամբ չեն իրականացրել իրենց պարտականությունները:

Ալֆրեդ Բ.-ն նույն օրը նույն դեպքի մասին երկրորդ անգամ է ահազանգել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի հերթապահ մաս: Արդեն երկրորդ ահազանգով Ալֆրեդ Բ.-ի բնակարան այցելած այս անգամ արդեն քննիչն իր գործընկերների թույլ տված խախտումները թաքցնելու դիտավորությամբ դեպքի վայրի զննության մասին արձանագրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում