Իրավունք

Լեւոն Հայրապետյանի փաստաբանը հույս ունի պաշտպանյալին ազատության մեջ տեսնել սեպտեմբերի 15-ին

2 րոպեի ընթերցում

Լեւոն Հայրապետյանի փաստաբանը հույս ունի պաշտպանյալին ազատության մեջ տեսնել սեպտեմբերի 15-ին

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի քաղաքային հիվանդանոցում հայազգի բարերար եւ գործարար Լեւոն Հայրապետյանն անհրաժեշտ բուժզննում անցելուց հետո կրկին տեղափոխվել է կալանավայր: «Արմենպրես»-ի հետ զրույցում Լեւոն Հայրապետյանի վստահված անձ Մացակ Փոլադյանն ասաց, որ զրուցել է Հայրապետյանի փաստաբանի հետ եւ տեղեկացել, որ բուժզննումից հետո գործարարն իրեն ավելի լավ է զգում: «Փաստաբանն ինձ ասաց, որ դատական առաջին նիստը կկայանա սեպտեմբերի 15-ին: Նա հավաստիացնում է, որ չկա որեւէ էլեմենտ, որեւէ հարց, որի պատճառով Հայրապետյանին կպահեն կալանավայրում: Փաստաբանի համոզմամբ, սեպտեմբերի 15-ին Լեւոն Հայրապետյանին հենց դատարանից ազատ կարձակեն»,- ասաց Մացակ Փոլադյանը` հավելելով, որ օրեցօր հայ գործարարի հետ կապված գործն ավելի մեծ արձագանք է ստանում եւ վստահ է, որ արդարությունը հաղթանակելու է:

Հուլիսի 15-ին Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է հայ գործարար Լևոն Հայրապետյանին: Այնուհետև Մոսկվայի Բասմանյան դատարանը, հիմք ընդունելով ՌԴ քննչական կոմիտեի միջնորդությունը, կալանավորել է Հայրապետյանին: Գործարարը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ: Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին, «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի մասին գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել: Վերոնշյալ մեղադրանքները հայ գործարարը չի ընդունում, իսկ նրա փաստաբանն արդեն բողոքարկել է կալանքի որոշումը: Դատարանը դեռևս բողոքարկման վերաբերյալ որոշում չի կայացրել: Ամենայն հավանականությամբ, հուլիսի 25-ին դատարանը պաշտոնական մեղադրանք կառաջադրի Հայրապետյանին: Մինչ այդ Ռուսաստանում գործող մի շարք հայկական կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնել գործարարին, իսկ Վանք գյուղի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի: Սեպտեմբերի 1-ի գիշերը նրան տարել են քաղաքացիական հիվանդանոց ստուգման:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում