Տնտեսություն

Դմիտրի Մեդվեդևի` սեպտեմբերին ծրագրված այցը Հայաստան տեղի չի ունենա

1 րոպեի ընթերցում

Դմիտրի Մեդվեդևի` սեպտեմբերին ծրագրված այցը Հայաստան տեղի չի ունենա

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան նախատեսված էր Եվրասիական տնտեսական միության վարչապետերի ընդհանուր այցի շրջանակներում, սակայն կառավարությունների ղեկավարների հանդիպումը տեղափոխվել է նախագահների գործունեության դաշտ: Այս իսկ պատճառով սեպտեմբերի 8-9-ը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի նախատեսված այցը Հայաստան տեղի չի ունենա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նախատեսվում է, որ նախագահների առաջիկա հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Մինսկում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում