1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող մարմնամարզուհի, հայազգի Սեդա Թութխալյանը նվաճել Է իր երկրորդ, այս անգամ՝ արծաթե մեդալը Նանջինի Պատանեկան օլիմպիական խաղերի մարմնամարզության մրցաշարում:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Թութխալյանը, արդեն նվաճելով 1 ոսկե մեդալ բազմամարտում, այժմ դարձել Է փոխչեմպիոն ազատ վարժություններ մրցաձեւում:
Թութխալյանը դեռ ունի Պատանեկան օլիմպիական խաղերի մարմնամարզության մրցաշարի այլ ձեւերում մեդալներ նվաճելու հնարավորություն: