Հասարակական

Հանրապետությունում ավելացել է ներառական կրթություն իրականացնող դպրոցների թիվը

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում ավելացել է ներառական կրթություն իրականացնող դպրոցների թիվը

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետությունում այս տարի 13-ով ավելացել է ներառական կրթություն իրականացնող դպրոցների թիվը: Այս մասին լրագրողների հետ զրույցում, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Աշոտյանի խոսքով, ԿԳՆ շարունակելու է բարեփոխումներ իրականացնել ներառական կրթության ոլորտում: «Ներառական կրթության փորձը Հայաստանում համարում են շատ դրական, և դա մեր միջազգային գործընկերների գնահատական է: Բոլոր երեխաների կրթության իրավունքի իրականացման համար մենք ստեղծել ենք առավել նպաստավոր պայմաններ՝ ելնելով երեխայի կրթության կարիքների ճշգրիտ գնահատականից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Արմեն Աշոտյանը:

Հայաստանում 2005 թ. սեպտեմբերի 1-ին ուժի մեջ մտավ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքը: Ներառական կրթությունը բացառում է ցանկացած խտրականություն երեխաների նկատմամբ, ապահովում է հավասար վերաբերմունք, կրթական համակարգում ստեղծում է ուրույն պայմաններ առանձնահատուկ կրթական կարիքներ ունեցող անձանց համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում