Արմեն Աշոտյանն ամառային քննաշրջանը հաջողված է համարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կրթության և գիտության նախարարն այս տարվա քննաշրջանը հաջողված է համարում: Այս մասին լրագրողների հետ զրույցում, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարի կարծիքով, քննություններն անց են կացվել շատ ավելի արժանահավատ և օբյեկտիվ ձևով:

«Ամառն ինչպես դպրոցական, այնպես էլ միասնական, ավարտական և ներբուհական քննությունների ժամանակահատված է: Այս տարվա քննություններն արժանացել են մեր հասարակության և շահառուների վստահությանը: Իմ լավատեսությունն ու դրական արձագանքը հենց լրատվամիջոցների դրական արձագանքի արդյունքն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Արմեն Աշոտյանը:

Աշոտյանի խոսքով՝,բուհական քննություները նույնպես այս տարի դիտվել են որպես ավելի օբյեկտիվ և արդար: «Թեպետ այստեղ մի ծաղկով գարուն չի գալիս, և համակարգային լուրջ, կայուն փոփոխությունների համար մեզ պետք է ոչ միայն համառություն և ժամանակ, այլև հավատ, որ մենք դրան կարող ենք հասնել: Մեր հաջողությունները շարունակական են: Մեզ համար կարևոր է, որ տարվա ցուցանիշներն ավելի լավը լինեն նախորդ ցուցանիշներից»,-հավելեց նա:

Աշոտյանի խոսքով, ոլորտում գոյություն ունեն կոռուպցիոն ռիսկեր, որոնք, սակայն, հավասարաչափ չեն բաշխված:

Հանրապետությունում միասնական քննությունները մեկնարկել էին հունիսի2-ից: Քննությունների առաջին փուլը եզրափակվել է հունիսի 23-ին:Քննական երկրորդ փուլն անցկացվել է հուլիսի 2-8-ը:

Հայերեն

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է