Հասարակական

Վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

1 րոպեի ընթերցում

Վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վթարավերականգնողական աշխատանքների կատարման արդյունքում այսօր՝ օգոստոսի 23-ին` առավոտյան ժամը 11-ից, վերսկսվել է Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարով Հայաստան մուտք գործող բնական գազի մատակարարումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից:

Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով օգոստոսի 20-ի ժամը 23:45-ից ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը:Հայաստանի Հանրապետության սպառողների գազամատակարարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից իրականացվում էր պահուստային ռեզերվների հաշվին ՝ առանց սահմանափակումների:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Երևանում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ օգոստոսի 21-ի հանդիպման ժամանակ խոստացել էր, որ Հայաստանին գազամատակարարումը կվերականգնի առաջիկա 2-3 օրերի ընթացքում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում