Քաղաքապետարանն ուժեղացնում է հսկողությունը մանկապարտեզ մատակարարվող սննդամթերքի նկատմամբ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանի քաղաքապետարանի համար ցնցում էր այն փաստը, որ անհատ ձեռներեց Էդվարդ Մխիթարյանը ոչ պիտանի և քիմիական նյութերով մշակված հավի միս էր մատակարարել Նոր Նորքի թիվ 101, 116 և 118 մանկապարտեզներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Նրա խոսքով՝ քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է մանկապարտեզներին մատակարվող սննդամթերքը, և նման դեպքեր այլևս չեն արձանագրվի:

«Քաղաքապետի կարգադրությամբ՝ մենք պարբերաբար անակնկալ այցեր ենք կազմակերպում մանկապարտեզներ: Չնայած մեր այսքան հետևողական աշխատանքին, այս միջադեպը պատահեց, որը մեզ համար լուրջ ցնցում էր: Սակայն, քաղաքապետն օպերատիվ արձագանքեց խնդրին»,- «Արմենպրես»- ի փոխանցամամբ՝ հայտնեց Գայանե Սողոմոնյանը:

Նա, օգտվելով առիթից, շնորհակալություն հայտնեց ՀՀ ոստիկանությանն օպերատիվ աշխատանքի և միսը հայտնաբերելու համար: «Օգոստոսի 11-ին, երբ մատակարարը մտել է Նոր Նորք վարչական շրջանի մանկապարտեզներ, տնօրենները եղել են արձակուրդում: Նրանք թռչնամիսն արագ թողել են մանկապարտեզում և հեռացել են: Րոպեներ անց մանկապարտեզ են մտել ոստիկանության աշխատակիցները և առգրավվել են անորակ ապրանքը»,- նշեց նա:

Վարչության պետի խոսքով, քաղաքապետ Տարոն Մարգարյանն այնուհետև որոշում է կայացրել ստեղծել հատուկ հանձնաժողով, որի անդամներն այցելել են մայրաքաղաքի մանկապարտեզներ, իրականացրել ստուգումներ, և պարզել, որ բոլոր մթերքների նմուշները պիտանի են օգտագործման համար:

«Վստահեցնում եմ բոլոր ծնողներին, որ սնունդն օգտագործման համար պիտանի է, և որևէ մտահոգություն նրանք չպետք ունենան»,-հավելեց նա: Քաղաքապետարանը հետևողական կլինի, որպեսզի նմանատիպ միջադեպերը բացառվեն:

ՀՀ ոստիկանություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Ե.Է.Ռ.ԸՆԴ.ՔՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր-տնօրեն և անհատ ձեռներեց Էդվարդ Մխիթարյանը Երևանի Դուշանբեի 11/8 հասցեում կազմակերպել է հավի մսի մշակման և փաթեթավորման գործունեություն, որտեղ քացախի, կալիումի պերմանգանատի և այլ քիմիական նյութերի միջոցով մշակվում է անհայտ ծագում ունեցող, փչացած, օգտագործման համար ոչ պիտանի հավի միս: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, օգոստոսի 11-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Նոր Նորքի բաժնի աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առգրավվել են «Ալավերդու թռչնաֆաբրիկա» ապրանքանիշով և արտադրության ամսաթվերի վերաբերյալ կասկածելի տվյալներով հավի մսի խմբաքանակներ:

Արտադրամասի զննությամբ հայտնաբերվել են փչացած հավի միս, վերամշակման համար նախատեսված քիմիական տարբեր նյութեր ու դատարկ տարաներ, որոնք վերցվել են հետագա հետազոտությունների համար: Էդվարդ Մխիթարյանը և նրա գործընկեր Գոռ Արզումանյանը, առաքման համար շահագործվող «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ բերման են ենթարկվել ոստիկանություն: Շուրջ 10 տոննա նմանատիպ հավի միս էլ հայտնաբերվել է Փարաքարում և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ բեռնային համալիրում գտնվող` Մխիթարյանի կողմից վարձակալված պահեստարաններում:

Միջոցառումներին ներգրավվել են նաև գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետներ:

Փչացած հավի մսի վերականգնման, ապրանքային տեսքի բերելու մեխանիզմը նոր չէ: Նման հանցավոր գործունեություն ծավալվել ու կասեցվել է նաև այլ երկրներում: Պարզվել է, որ Էդվարդ Մխիթարյանը ոչ պիտանի հավի միս է մատակարարել Նոր Նորքի թիվ 101, 116 և 118 մանկապարտեզներին: Հետաքննությունը շարունակվում է:

Հայերեն

Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4320-ի

ՀՀ կառավարությունը վստահեցրել է, որ ԹՐԻՓՓ-ում ԱՄՆ-ի ներկայությամբ պայմանավորված Իրանի համար որևէ սպառնալիք չի ստեղծվի. Խալիլ Շիրղոլամի

Ազգային վճարային համակարգի նոր փուլը. ARCA-ն ընդլայնում է միջազգային հնարավորությունները

Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող անշարժ գույքը Դիլիջան համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Թրամփը հայտարարել է, որ եթե ինքը չլիներ, Թուրքիան կմտներ Իսրայելի դեմ պատերազմի մեջ

Ռազմավարական փաստաթուղթը նոր պատուհան կբացի հայ-իրանական համագործակցության համար. Շիրղոլամի

Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան կստանա F-35 կործանիչներ

Մադյարը հաստատել է, որ Հունգարիան զենք չի մատակարարի Ուկրաինային

ՆԱՏՕ-ն Իրանի միջուկային հնարավորությունների ոչնչացումը համարում է «կարևոր ամբողջ աշխարհի համար». Ռյուտե

ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի հաղորդակցային երթուղիների զարգացմանն աջակցելու տարբերակները. Գրոնո