Հասարակական

Հանրապետության մի շարք խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել

2 րոպեի ընթերցում

Հանրապետության մի շարք խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում օգոստոսի 18-19-ը մի շարք հրդեհներ են բռնկել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մասնավորապես, Երևանի Թումանյան թաղամասում այրվել է 1800 քմ, Սասունցի Դավթի փողոցում` 200 քմ, Այգեձորի փողոցում 200 քմ, Մյասնիկյան պողոտայում` 1000 քմ, Աշխատանքի հրապարակում` 30 քմ, Նուբարաշեն թաղամասում՝ 50 քմ, Զեյթունի գերեզմանատան մոտակայքում՝ 60 քմ, Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղի գերեզմանատանը` 500 քմ խոտածածկ տարածք, Լեռնարոտ գյուղում` 7 հա, Արարատի մարզի Գոռավան-Արարատ ավտոճանապարհին` 650 քմ, Ուռցաձոր գյուղում՝ 4 հա, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում` 500 քմ, Վարդենիս քաղաքում` 4500 քմ, Զոլաքար գյուղի գերեզմանատանը`1 հա, Ծովագյուղ գյուղի մոտակա սարում՝ 10 հա տարածք:

Լոռու մարզի Օձուն գյուղում այրվել է 3000 քմ տարածք, Պառնի գյուղում՝ 3000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Սարալանջի» գերեզմանատանը՝ 223 քմ, Հրազդան քաղաքում 20 քմ, Չարենցավան քաղաքում՝ 1.5 հա և 20 քմ, Ջրաբեր գյուղում՝ 4 հա, Արզնի գյուղում՝ 3300 քմ, Բալահովիտ գյուղում՝ 2000 քմ, Արամուս գյուղում՝ 3000 քմ, Ալափարս գյուղի մոտակայքում՝ 20 հա, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում՝ 150 քմ, Գյումրի քաղաքում՝400 քմ, Ախուրյան գյուղում՝ 2 հա, Սյունիքի մարզի Խնացախ գյուղում՝ 400 հա, Կապան քաղաքում՝ 1 հա, Սիսիան քաղաքում՝ 1150 քմ, Արծվանիկ գյուղում՝ 5000 քմ, Աղիտու գյուղում՝ 400 քմ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 3500 քմ, Ռինդ գյուղում՝ 5 հա, Աղավնաձոր գյուղում՝ 10 հա, Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում՝ 35 հա, Այգեհովիտ գյուղում՝ 6 հա և 3000 հակ, Խաշթառակ գյուղում` 1000 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում