Նոր ուսումնական տարում 40 հազար երեխա առաջին անգամ ոտք կդնի դպրոց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի դպրոցներ այս տարի ոտք կդնեն ավելի շատ առաջին դասարանի աշակերտներ, քան նախորդ տարիներին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: «Առաջին դասարան այս տարի շուրջ 40 հազար աշակերտ կգնա, կարծում եմ, որ սա շատ լավ թիվ է: Ցուցանիշը տարիներ շարունակ գրեթե պահպանվում էր, և մենք ամեն տարի 37-39 հազար աշակերտ ենք ունեցել: Բայց այս տարի երեխաները շատ են, որովհետև Հայաստանում վեց տարի առաջ ծնելիությունը բավականին բարձր է եղել, և տարեցտարի աճման միտում ունի, որի համար շատ ուրախ ենք»,-նշեց Նարինե Հովհաննիսյանը: Նրա համոզմամբ՝ ծնելիության աճ է նկատվում պետության որդեգրած քաղաքականության և կատարվող սոցիալական բարեփոխումների շնորհիվ:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն աշխատանք է տանում առաջին դասարանի աշակերտներին հայկական արտադրության պլանշետներ տրամադրելու ուղղությամբ: Նարինե Հովհաննիսյանի խոսքով՝ պլանշետների ձեռք բերման հարցը քննարկվում է: «Հնարավոր է, որ 2016 կամ 2017 թվականներին նման բան իրականացվի, սակայն այս ամենը դեռ քննարկման փուլում է»,-հավելեց Հովհաննիսյանը:

Վիճակագրությանհամաձայն, 2012-2013թթ.Հայաստանումգործող 1435հանրակրթական հաստատություններհաճախել են 368 հազար 708աշակերտներ:

Հայերեն

Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե

Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանատազումն ու սահմանագծումը կիրականացվի բարեկամական ռեժիմով․ Կոբախիձե

Նիկոլ Փաշինյանը երեխաների հետ դպրոցական ավտոբուսով Աճարկուտից գնացել է Կիրանցի դպրոց

ՆԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Լուսաձորի նորակառույց դպրոց

Ի՞նչ վաճառել Հայաստանում առցանց․ աճող կատեգորիաներ և Wildberries-ի թիմի խորհուրդները

Արարատ Միրզոյանը Իրանում կհանդիպի այդ երկրի բարձրաստիճան ղեկավար պաշտոնյաների հետ

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Հաղարծնի վանքում

ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ