Քաղաքականություն

Հայաստանը մտահոգված է Իրաքում եզդիների նկատմամբ իրականացվող բռնությունների կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

Հայաստանը մտահոգված է Իրաքում եզդիների նկատմամբ իրականացվող բռնությունների կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունները խորապես ցավում են Իրաքում եզդիների նկատմամբ կիրառվող բռնությունների կապակցությամբ և կիսում Հայաստանում ապրող եզդիների մտահոգությունը: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Հայաստանյան դիվանագիտական առաքելություններին հանձնարարվել է սերտորեն համագործակցել Իրաքի եզդիների հարցով զբաղվող պատասխանատուների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Բալայանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն օգոստոսի 8-ին ընդունել էր եզդիական համայնքային կառույցների ներկայացուցիչներին։ Հայաստանի եզդիների ներկայացուցիչները փոխնախարար Քոչարյանին են ներկայացրել իրենց մտահոգությունները` կապված Իրաքում իսլամիստ ծայրահեղականների հետապնդումների արդյունքում տասնյակ հազարավոր եզդիների վիճակի և ստեղծված հումանիտար ճգնաժամի հետ։

Փոխնախարար Քոչարյանը, ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունները կիսում են եզդիական համայնքի մտահոգությունները, նշել է, որ միջազգային տարբեր ատյաններում Հայաստանը շարունակելու է բարձրաձայնել և Իրաքում, և, ընդհանրապես, Մերձավոր Արևելքում կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացվող բռնությունները վերջ դնելու անհրաժեշտության մասին և այդ նպատակով օգտագործելու է իր բոլոր հնարավորությունները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում