Իրավունք

ՀՀ արդարադատության նախարարը մասնակցեց «Թվինինգ» ծրագրի ամփոփմանը

3 րոպեի ընթերցում

ՀՀ արդարադատության նախարարը մասնակցեց «Թվինինգ» ծրագրի ամփոփմանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը օգոստոսի 15-ին մասնակցեց «Թվինինգ» ծրագրի «ԵՄ օրենսդրության և դատական համագործակցության ոլորտում քաղաքականության համապատասխանեցման գործընթացը և Թարգմանությունների կենտրոնի համար դատաիրավական ոլորտին առնչվող եզրաբանական կարողությունների զարգացում» թեմայով միջոցառմանը: Իրադարձությանը ներկա գտնվեցին բազմաթիվ պաշտոնատար անձինք, մասնագետներ, կենտրոնների, հիմնադրամների ղեկավարներ, ինչպես նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը:

«ՀՀ կառավարությունը կարևորում է համագործակցությունը միջազգային գործընկերների, հատկապես ԵՄ ներկայացուցչության հետ: «Թվինինգ»-ը երկամյա ծրագիր էր, որն այժմ ամփոփում ենք: Այն եղել է բավականին արդյունավետ: Արդարադատության նախարարությունն այս ծրագրի հիմնական շահառուներից էր: Նախարարությունը ոլորտի առումով «Թվինինգ» ծրագրով միջազգային իրավական փոխօգնության համագործակցության ոլորտի հետ կապված աշխատանք է տարել, նպաստել թարգմանական ոլորտի զարգացմանը: Նախարարությունում ունենք թարգմանական ծառայության իրականացման կենտրոն, որը զբաղվում է նորմատիվ ակտերի թարգմանությունների խնդիրներով»,-«Արմենպրես» -ի փոխանցմամբ, նշեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դեսպան Ռայներ Մորելը կարևորեց Հայաստանի Հանրապետություն-ԵՄ համագործակցությունը :«Հայաստանը և Եվրամիությունը շարունակում են միասին աշխատել, որպեսզի գտնեն մի մոդել, որով Հայաստանը կարողանա համագործակցել ԵՄ-ի հետ»,-նշեց դեսպանը:

Հայաստանում ծրագրի գորընկեր հաստատությունն է ՀՀ արդարադատության նախարարությունը:

«Թվինինգ» ծրագրի նպատակն է ՀՀ արդարադատության նախարարության ներքո ձևավորել դատաիրավական բարեփոխումների արդյունավետ իրականացման և կիրառման համապատասխան կառույցներ, որոնք պատասխանատու կլինեն ԵՄ օրենսդրության արդարադատության հատվածի համահավասարեցման համար, ինչպես նաև օժանդակել Թարգմանությունների կենտրոնին` վերազինվելու արդի թարգմանչական մեթոդաբանությամբ և տեխնիկայով:

«Թվինինգ»-ի բյուջեն 1 մլն եվրո է, այն ֆինանսավորում է ԵՄ-ն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում