Վարչապետն առաջարկեց գարնանացանի ավելացած սերմացուն բաժանել գյուղացիներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի հողօգտագործողների համար ներկրված գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի սերմացուների ավելցուկ է արձանագրվել: Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ նշելով, որ թեև Կառավարարությունն այս տարի ավելի քիչ ծավալով սերմացու է ներկրել, սակայն գյուղացիների մոտ այդ ծավալի պահանջարկ չի եղել։ Նա առաջարկեց ավելացած սերմացուն տրամադրել մարզպետարաններին՝ գարնանը գյուղացիներին բաժանելու համար։ «Սերմացուն կտրամադրվի մարզպետարաններին՝ Գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև կնքված պայմանագրի հիման վրա։ Ըստ մարզպետարանների ներկայացրած պահանջարկի՝ նախատեսվում էր 2014 թվականի գարնանն արտերկրից ներմուծել շուրջ 1978 տոննա գարնանացան գարու առաջին վերարտադրության,շուրջ 168 տոննա կապույտ առվույտի, մոտ 189 տոննա կորնգանի և 23.5 տոննա եգիպտացորենի սերմացու, իսկ տեղական սերմարտադրողներից գնել 150 տոննա էլիտային վերարտադրության գարնանացան գարու սերմացու: Ծրագրի իրականացման ընթացքում պարզ է դարձել, որ մարզպատարաններից ներկայացված սերմացուների պահանջարկը իրատեսական չէ և ներկրված սերմացուները չեն իրացվում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը չհամաձայնեց նախարարի առաջարկին և հանձնարարեց սերմացուն բաժանել գյուղացիներին։ «Հիմա մենք սերմացուն տալիս ենք մարզպետարաններին, որ ի՞նչ անեն: Իրենք իրավունք ունե՞ն բաժանել սերմը: Իմ կարծիքով՝ ճիշտ կլինի հետևեք, որ այդ սերմը հիմա մարզպետարանները բաժանեն գյուղացիներին: Եթե պիտի մնա և փչանա, ավելի լավ է տան գյուղացիներին, նրանք օգտագործեն»,- ասաց վարչապետը։

Այս տարի հանրապետություն էր ներկրվել 1906.3 տոննա գարնանացան գարու առաջին վերարտադրության,168.35 տոննա կապույտ առվույտի, 169.96 տոննա կորնգանի և 23.44 տոննա եգիպտացորենի սերմացու, իսկ տեղական սերմարտադրողներից գնվել էր 150 տոննա էլիտային վերարտադրության գարնանացան գարու սերմացու:

Հայերեն

Կամբոջայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին պաշտոնում վերանշանակվելու առթիվ

Վիետնամի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին

Արաղչին մեղադրել է Իսրայելին ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնագիրը խափանելու համար

Հութիները հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանին

ՆԳ նախարարի տեղակալն անհրաժեշտություն է համարում քրեական ենթամշակույթի դեմ անզիջում պայքարը

Իրանը դատապարտել է Իրաքյան Քուրդիստանի վարչապետի գրասենյակի վրա գրոհը, որի համար մեղադրել էին Թեհրանին

Թուրքիան 9 երկրում նոր դեսպաններ է նշանակել

ՌԴ ԱԳՆ-ում Ճապոնիայի դեսպանին բողոք են հայտնել Տոկիոյի հակառուսական հայտարարարությունների կապակցությամբ

Զբոսաշրջության ոլորտում գործունեությունը պարտադիր պետք է ծանուցվի, մեկնարկը տրվելու է հոկտեմբերին

Հայ գիտնականը նոմինացվել է Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի (ISA)-ի Կառավարման խորհրդի ընտրություններում