Տնտեսություն

Հայաստանում գազային էլեկտրակայան կկառուցվի

2 րոպեի ընթերցում

Հայաստանում գազային էլեկտրակայան կկառուցվի

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանում գազային էլեկտրակայան կառուցելու և շահագործելու վերաբերյալ համաձայնագրին: Կառավարության` օգոստոսի 14-ի նիստի ժամանակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ներակայցրեց որոշումը: ««Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ՍՊԸ-ի և ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության միջև կնքվող համաձայնագրով Հայաստանում 540 ՄՎտ հզորության գազային էլեկտրակայան (2x270ՄՎտ) կկառուցվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը։

«Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ»-ի նախնական ծրագրով էլեկտրակայանը շուրջ 600 մլն ԱՄՆ դոլար ներդրումային արժեք է ունենալու։ Կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել ամբողջությամբ ֆինանսավորել էլեկտրակայանի կառուցումը` ակնկալելով ՀՀ կառավարության աջակցությունը մի շարք հարցերում, ինչպիսիք են՝ գազի երաշխավորված ծավալների մատակարարումը, անհրաժեշտ թույլտվությունների տրամադրումը, կայանների կառուցման նպատակով համապատասխան հողատարածքների հատկացման հարցում աջակցություն, գործող օրենսդրության շրջանակներում իր ներդրումների երաշխավորված պաշտպանվածությունը, հարկային արտոնություններ, բարձրավոլտ էլեկտրական գծերից օգտվելու նախապատվություն և էլեկտրաէներգիայի անարգելք արտահանման իրավունք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում