Իրավունք

Արդարադատության նախարարությունը դիրքորոշումներ է ներկայացրել ՄԻԵԴ ՀՀ-ի դեմ 12 գանգատներով

1 րոպեի ընթերցում

Արդարադատության նախարարությունը դիրքորոշումներ է ներկայացրել ՄԻԵԴ ՀՀ-ի դեմ 12 գանգատներով

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարությունն այս տարվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել իրավական դիրքորոշումներ Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարանում 12 գանգատներով: Լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը նշեց, որ նախարարությունը սերտ համագործակցում է ՄԻԵԴ-ի հետ:

«Պատահական չէ, որ վերջերս ստեղծվել է նոր բաժին ՀՀ ԱՆ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության կառուցվածքում: Այն զբաղվելու է ՄԻԵԴ-ի վճիռների կատարմամբ և եվրոպական իրավական չափանիշները հայկական իրավական համակարգ ներդնելով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Թաթոյանը:

Բաժինը պատասխանատու է լինելու նաև Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների չափանիշների հիման վրա նոր օրենքների մշակման, ինչպես նաև ՄԻԵԴ-ի իրավական պրակտիկայի ներդրման համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում