Իրավունք

Պաշտպանական կողմը գանգատարկել է Հրաչյա Հարությունյանի գործով դատավճիռը

2 րոպեի ընթերցում

Պաշտպանական կողմը գանգատարկել է Հրաչյա Հարությունյանի գործով դատավճիռը

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում 18 մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի գործով դատապարտված վարորդ Հրաչյա Հարությունյանի պաշտպանական կողմը գանգատարկել է դատավճիռը: Այս մասին ՌԻԱ «Նովոստիին» հաղորդել Է դատապարտյալի փաստաբան Ռուբեն Մկրտչյանը: Օգոստոսի սկզբին Մոսկվայի Տրոիցկյան դատարանը Հարությունյանին նշանակել Է պատիժ վեց տարի եւ ինն ամիս ժամկետով՝ ընդհանուր ռեժիմի գաղութում ազատազրկման տեսքով՝ «ճանապարհային երթեւեկության եւ փոխադրամիջոցի շահագործման կանոնների խախտման համար, որն անզգուշաբար հանգեցրել Է երկու եւ ավելի անձանց մահվան», ինչպես նաեւ «ակնհայտ կեղծ փաստաթղթի օգտագործման» համար:

«Մենք դատավճիռը գանգատարկեցինք Հարությունյանին 327-րդ հոդվածով մեղավոր ճանաչելու մասով («ակնհայտ կեղծ փաստաթղթի օգտագործում»), այդ հանցագործությունը նա չի կատարել մենք այս մասով խնդրում ենք արդարացնող դատավճիռ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել Է Մկրտչյանը:

Խիճով բեռնված բեռնատարը, որի ղեկին եղել Է Հարությունյանը, 2013 թվականի հուլիսի 13-ին մխրճվել Է 64 ուղեւորներով ուղերթային ավտոբուսի մեջ, որը մեկում Էր Պոդոլսկից Կուրիլովո: Վթարի հետեւանքով զոհվել Է 18 մարդ, տուժել՝ ավելի քան 40-ը:

Հետաքննության ընթարքում պարզվել Է, որ բեռնատարն ինչպես հարկն Է չի սպասարկվել, արդյուքում արգելակները անսարք են եղել: Հարությունյանն, ինչպես կարծում Է հետաքննությունը, պետք Է իմանար այդ մասին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում