Հայաստանի եզդիները ոգեւորված են Իրաքի եզդիներին օգնելու ՀՀ կառավարության պատրաստակամությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եզդիները միջազգային հանրության կոչ են անում չբավարարվել միայն հայտարարություններով և վերջ դնել Իրաքում ոչ մահմեդական փոքրամասնությունների սպանդին: Օգոստոսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության խորհրդի ղեկավար Բորիս Մուրազին նշեց, որ այդ հայտարարություններն իրենց որևէ օգուտ չեն տալիս, ուստի միջազգային կառույցները պետք է անցնեն ավելի գործուն քայլերի: «Ֆրանսիայի Հանրապետությունը խոսում է քրիստոնյաների խնդիրներից, Իրանը շիաների, իսկ եզդիների խնդիրների մասին բոլորը լռում են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Բորիս Մուրազին նշեց, որ իրենք օգնության համար դիմել են նաև ՀՀ կառավարությանը: Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ եզդիների հետ հանդիպել է փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ով խոստացել է խնդրի մասին տեղյակ պահել վարչապետին: «Մեզ զանգեցին և փոխանցեցին, որ կառավարությունը պատրաստ է 50 հազար դոլարի պարենային օգնություն տրամադրել, սակայն այս պահին խնդիրներ կան տեղափոխման հետ»,- ասաց Մուրազին:

Նա ընդգծեց, որ այդ հարցով իրենք երեկ հանդիպել են Հայաստնում ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ, ովքեր տեղեկացրել են, որ կա մի ծրագիր, որով ՀՀ կառավարությունը կարող է այդ գումարը փոխանցել ՄԱԿ-ին և նշել, թե ինչի համար պետք է ծառայի այդ գումարը, ինչից հետո օգնությունը Իրաքում ՄԱԿ-ի գրասենյակի միջոցով կհասնի դժվարությունների մեջ հայտնված եզդիներին:

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը հաշվեհամար է բացել, որի վրա ցանկացող քաղաքացիները կարող են հնարավորության սահմաններում փոխանցումներ կատարել՝ Իրաքում ծանր կացության մեջ հայտնված եզդիներին օգնելու համար: Հաշվեհամարը բացվել է «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ում: Ցանկացողները կարող են փոխանցում կատարել հետևյալ հաշվեհամարին. 16041030574400: Փոխանցումներն ընդունվում են միայն ՀՀ դրամով:

Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին օգոստոսի 8-ին ընդունել է նաև ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Հայաստանի եզդիների ներկայացուցիչները փոխնախարար Քոչարյանին են ներկայացրել իրենց մտահոգությունները` կապված Իրաքում իսլամիստ ծայրահեղականների հետապնդումների արդյունքում տասնյակ հազարավոր եզդիների վիճակի և ստեղծված հումանիտար ճգնաժամի հետ:

Փոխնախարար Քոչարյանը, ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունները կիսում են եզդիական համայնքի մտահոգությունները, նշել է, որ միջազգային տարբեր ատյաններում Հայաստանը շարունակելու է բարձրաձայնել և Իրաքում, և, ընդհանրապես, Մերձավոր Արևելքում կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացվող բռնությունները վերջ դնելու անհրաժեշտության մասին և այդ նպատակով օգտագործելու է իր բոլոր հնարավորությունները:

Հայերեն

Պեսկովն Ադրբեջանի հետ տարաձայնությունների առարկա է անվանել Ուկրաինայի թեման

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին

ՀՀ փոխվարչապետն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում

Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի

Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը

ՀՀ ԱԳ փոխնախարարը «Trade over Aid» ֆորումին ներկայացրել է Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման քաղաքականությունը

Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ

Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար