Հայաստանում Իրաքի դեսպանը հանդիպել է դեսպանատան մոտ բողոքի ակցիա անցկացնող եզդիների հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եզդիները օգոստոսի 8-ին Իրաքի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա անցկացրեցին՝ ի պաշտպանություն Իրաքի եզդիների, որոնք իրենց դավանանքի համար ցեղասպանության զոհ են դառնում: Ակցիայի ընթացքում, որին մասնակցել է շուրջ 6 տասնյակ եզդի, նրանց է մոտեցել Հայաստանում Իրաքի արտակարգ և լիազոր դեսպան Ղազի Տահիր Խալեդը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Սինջար եզդիներ» ազգային միավորման ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը ներկայացրեց դեսպանի հետ հանդիպման մանրամասները: «Նախ հանդիպման ընթացքում մենք նրան հանձնեցինք եզդիական համայնքի նամակը, որով պահանջում ենք եզդիներին տալ զենք, որպեսզի նրանք կարողանան ինքնապաշտպանություն իրականացնել: Դրանից բացի, պահանջել ենք, որպեսզի Իրաքի կենտրոնական կառավարությունը եզդիներին հումանիտար օգնություն ցուցաբերի: Սակայն նա մեզ ասաց, որ Իրաքի կառավարությունը գտնվում է բավականաին բարդ վիճակում, ամբողջ երկրի տարածքով պատերազմ է, ահաբեկչական խմբավորումներն իրենց համար լուրջ խնդիրներ են առաջացրել, և իրենք այս պահին ի զորու չեն մեզ օգնել»,- նշեց Բաքոյանը:

Դեսպանն ասել է, որ իրենք քայլեր են ձեռնարկում եզդիներին օգնել ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի կամ միջազգային այլ կառույցների միջոցով:

Բաքոյանն ընդգծեց, որ այս պահին եզդիները շատ ծար վիճակում են հայտնվել: Ծայրահեղ իսլամիստները գրավել են Իրաքի եզդիներով բնակեցված տարածքները, իսկ եզդիական բնակչության մի մասը կոտորվել է, մյուս մասն էլ փախել լեռները և սովի մատնվելու վտանգի տակ է: «Նրանք եզդիներից պահանջում են իսլամ ընդունել, հակառակ դեպքում սպառնում են կոտորել բոլորին, սակայն եզդիները երբեք այդ քայլին չեն գնա, և նրանք դա արդեն ապացուցել են»,- ասաց նա: Նա նշեց, որ այս պահին միակ հույսը կարծես մնում է այն, որ ԱՄՆ-ն կօգնի եզդիներին, քանի որ մինչ այսօր ամբողջ աշխարհը աչք է փակել այս ամենի վրա:

Հայաստանի եզդդիական համայնքի ներկայացուցիչներն այսօր պետք է հանդիպեն նաև ՀՀ արտաքին գործերի փոխնախարարներից մեկի հետ: Բաքոյանը նշեց, որ իրենք նամակով դիմել են նաև ՀՀ կառավարությունը և ցանկանում են ինչ-որ կերպ օգնություն ստանալ նաև հայկական կողմից: «Մենք հույս ունենք, որ մեր հայ ընկերները գոնե հումանիտար օգնություն կցուցաբերեն և կփորձեն մեր խնդիրների մասին բարձրաձայնել միջազգային կառույցներում»,- ասաց «Սինջար եզդիներ» ազգային միավորման ներկայացուցիչը:

Հայերեն

Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ

Պեսկովն Ադրբեջանի հետ տարաձայնությունների առարկա է անվանել Ուկրաինայի թեման

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին

ՀՀ փոխվարչապետն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում

Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի

Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը

ՀՀ ԱԳ փոխնախարարը «Trade over Aid» ֆորումին ներկայացրել է Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման քաղաքականությունը

Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ

Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի