Սերգեյ Սմբատյանն ու Երիտասարդական նվագախումբը Չինաստանում կտարածեն հայկական արվեստը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա ասիական հեղինակավոր միջազգային մրցույթներից մեկում՝ որպես իրադարձության պաշտոնական նվագախումբ: Օգոստոսի 11-18-ը ՀՊԵՆ-ը ելույթ կունենա Չինաստանի Ֆոշան քաղաքում՝ Ֆրեդերիկ Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային 9-րդ մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների հետ, ինչպես նաև հանդես կգա մրցույթի գալա-համերգին: Բացի այդ, նվագախումբը հանդես կունենա առանձին համերգներ:

ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կարևորում է հեղինակավոր մրցույթում երիտասարդական նվագախմբի մասնակցությունը:

«Կարծում եմ, որ դա կլինի նոր ձեռքբերումների սկիզբ: Կարևորում եմ այն, որ մեր նվագախմբի երեք ճամփորդությունները հենց փառատոնային են եղել: Ֆրեդերիկ Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթը նշանակալի իրադարձություն է և ներկայացման կարիք չունի: Մրցույթի ժյուրիի անդամներն աշխարհահռչակ երաժիշտներ են, իսկ մենակատարները՝ լավագույններից են աշխարհում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սերգեյ Սմբատյանը:

Սմբատյանի համոզմամբ, Չինաստանը կայացած երկիր է, ունի կայուն երաժշտական շուկա, և նվագախմբի մասնակցությունն այդ մրցույթին չափազանց կարևոր է: «Բոլոր մասնակիցները կիմանան Հայաստանի արվեստի մասին»,-նշեց նա:

Չինաստան կմեկնի ՀՊԵՆ-ի սիմֆոնիկ կազմը: Ֆինանսական ծախսերը հոգում է չինական կողմը, իհարկե, կան մարդիկ, որ աջակցում են նվագախմբին:

«Ցավոք, աշխարհում երիտասարդական նվագախմբերը հիմնականում ոչ պրոֆեսիոնալ են, ստեղծվում են արձակուրդներին, և պետք է մարդկանց համոզես, որ այդպիսին չես և անցել ես երկար ճանապարհ: Մեր առանձին գալա-համերգներին նվագախումբը կկատարի Միրզոյանի, Բեթհովենի, Չայկովսկու գործերից»,-ընդգծեց ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավարը՝ հավելելով, որ նվագախումբը հաջորդ տարի ևս կունենա համերգներ արտասահմանում:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հիմնել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը 2005-ին, ով հանդիսանում է վերջինիս գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը: Նվագախումբը հասցրել է հանդես գալ բազմաթիվ համերգներով Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Երաժիշտների ելույթները միշտ ջերմորեն են ընդունվում ունկնդրի կողմից, արժանանում երաժշտասեր հասարակայնության բարձր գնահատականին:

Ռոզա Գրիգորյան

Հայերեն

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի