Անժելա Գալստյանն աշխարհի հետ խոսում է տիկնիկների լեզվով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վաստակավոր նկարիչ Անժելա Գալստյանը համոզված է, որ կյանքում պատահականություններ չեն լինում: Մանկավարժական համալսարանի նկարչական բաժինն ավարտած, այնուհետև տևական ժամանակ որպես կոնստրուկտոր աշխատած արվեստագետի համար տիկնիկային թատրոն ընդունվելը ճակատագրական եղավ:

«Իմ առաջին աշխատանքը, որ արել եմ Տիկնիկային թատրոնում, 1988 թվականին էր: 1986-ին ընդունվեցի Տիկնիկային թատրոն, և դա ինձ այնպես կլանեց, որ ես փափագում էի ներկայացում անել, մտածում էի՝ ինձ կվստահե՞ն, թե՞ ոչ: Սա Տիկնիկային թատրոնում իմ դեբյուտն էր: Սա թագավորն է՝ «Դում-դում իմաստունը և անգետները» ներկայացումից: 1988 թ. շահեց առաջին մրցանակը՝ որպես լավագույն երիտասարդ նկարչի ձևավորում»,-«Արմենպրես»-իհետ զրույցում նշեց Հովհաննես Թումանյանի անվան պետական Տիկնիկային թատրոնի գլխավոր նկարիչ Անժելա Գալստյանը:

Վաստակավոր նկարիչը խոստովանում է՝ չսիրած ներկայացում չունի, բայց Փոքրիկ իշխանի տիկնիկն իր ամենասիրելին է: «Այն մի այլ պատմություն է: Էքզյուպերիի գործը կարելի է համարել մի գիրք, որը պետք է լինի քո սեղանին:Մեր կյանքի ընթացքում մենք նրա ասածներն անընդհատ հիշում ենք և տեղին մեջբերում: Իմ Փոքրիկ իշխանին ինքս քանդակեցի երկար որոնումներից հետո, փորձեցի ստանալ նրա ժպիտը, աչքերի խորությունը, ինչպես տիեզերքում իր մոլորակն է տպավորված աչքերի մեջ: Շատ տանջվեցի այս տիկնիկի ստեղծման վրա, չարչարեց ինձ, բայց սիրվեց բոլորի՝ հանդիսատեսի կողմից»,-նշեց նա

Անժելա Գալստյանն այժմ նոր ներկայացման վրա է աշխատում: Պատրաստվում է բեմադրել Գոգոլի «Վիյը», որը նախատեսված է ոչ թե երեխաների, այլ մեծահասակների համար: «Մեր թատրոնում վաղուց ի վեր կան նաև ներկայացումներ մեծահասակների համար: Ես Նարինե Գրիգորյանի հետ արել եմ «Թռիչք՝ քաղաքի վրայով» ներկայացումը»,-եզրափակեց Անժելա Գալստյանը:

Ռոզա Գրիգորյան և Անահիտ Մինասյան

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին