Դատարանը Հրաչյա Հարությունյանին մեղավոր է ճանաչել Պոդոլսկի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Տրոիցկյան դատարանը ճանաչել Է Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի՝ ԿԱՄԱԶ-ի վարորդի մեղքը, ԿԱՄԱԶ, որը Պոդոլսկի մերձակայաքում բախվել Է ուղերթային ավտոբուսի հետ, ինչի հետեւանքով զոհվել Է 18 մարդ:Ինչպես հետեւում է դատավճռից, լիովն ապացուցված Է Հարությունյանի մեղքը ճանապարհային երթեւեկության եւ փոխադրամիջոցների շահագորման կանոնների խախտման մեջ:
«Հարությունյանը վարել Է չգրանցված փոխադրամիջոց՝ տրանզիտային համարանիշերով, չի պահպանել ճանապարհային երթեւեկության կանոններն՝ ընտրելով ոչ անվտանգ արագություն, ուշադիր չի եղել երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ, ճանապարհը չի զիջել գլխավոր ճանապարհով ընթացող փոխադրամիջոցին»,- հրապարակել է դատավորը:Դատարանն անցել է խորհրդակցական սենյակ ու ամբողջական վճիռը կհրապարակի այսօր:
Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը 2013 թվականի հուլիսի 13-ին բախվել էր Պոդոլսկից Կուրիլովո ուղևորվող 64 ուղևոր տեղափոխող ավտոբուսին: Պատահարի հետևանքով զոհվեց 18 մարդ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացան 40-ը: