Ադրբեջանական կայքերի վրա մի քանի կողմից DDoS հարձակում է. հայկական կայքերը փորձում են վերականգնվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ հաքերները նպատակաուղղված հարձակման են ենթարկել ադրբեջանական կայքերը: Դրան զուգահեռ ադրբեջանական կայքերը նաեւ մեկ այլ ուղղությամբ DDoS հարձակման են ենթարկվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց տեղեկատվական անվտանգությամ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նրա տեղեկացմամբ` հարձակումներից անմասն չեն մնացել նաև հայկական մի քանի լրատվական կայքեր, այդ թվում` voskanapat.info, times.am, emedia.am: «Երեկ Ոսկանապատն ադրբեջանական զոհերի մասին ներքին տեղեկատվություն էր տարածել, որը, ամենայն հավանականությամբ, ջղայնացրել է նրանց»,-ասաց փորձագետը:

Նշյալ լրատվական կայքերի ներկայացուցիչներից ճշտեցինք, թե ինչ աշխատանքներ են տարվում կայքերի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:

«Մեր ադմիններն աշխատում են, այս պահին սերվերների հետ շատ դժվար է աշխատելը, DDoS-ը չի դադարում, ամեն մի հրամանը բավականին ժամանակ է տևում: Վերականգնման ժամկետների մասին չեմ կարող խոսել: Նրանք բացահայտել են IP-ներն ու այդպես են հարձակվել»,-հայտնեց times.am լրատվական, վերլուծական կայքի խմբագիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Սեդրակ Մկրտչյանն էլ, ով հանդիսանում է emedia.am էլեկտրոնային լրատվական պարբերականի հիմնադիրը, հայտնեց, որ մասնագետները ներկայում աշխատանք են տանում, որպեսզի DDoS-ի ենթարկված կայքերը հասանելի դառնան Հայաստանում, հետո նաև արտասահմանյան IP-ների համար: «Եթե այս հարձակումը գնահատենք 10 բալանոց սանդղակով, ապա այն կգնահատվի 8 բալ. բավական հզոր հարձակում է: Ընդ որում, հարվածել են ոչ թե սերվերին, այլ IP-ին, խորքային մակարդակի DDoS հարձակում է»,-հայտնեց Սեդրակ Մկրտչյանը:

Հայերեն

Կինոն բռնեց իմ ձեռքն ու կյանքիս ընկերը դարձավ. «Ոսկե ծիրան»-ի շրջանակում կինոռեժիսոր Մարկ Քազընսը հանդիպեց երկրպագուների հետ

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ

Հուլիսի 15-ի միջոցառումների անոնս

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Վարչական դատարանը մերժել է ՀԷՑ-ի վերաբերյալ «Տաշիր Կապիտալ»-ի հայցադիմումը ՀՀ կառավարության դեմ

Թուրքիայում Բենիամին Նեթանյահուի նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել

Քննարկվել է երիտասարդության ազգային ինդեքսի մեթոդաբանական շրջանակի նախագիծը

Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի

Արևիկ բնակավայրում մասնակցային բյուջետավորմամբ բարեկարգվել են մի շարք ենթակառուցվածքներ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևանի Քոչարյան փողոցում