Հասարակական

ՊՆ մամուլի խոսնակը հերքում է ՀՀ տարածք ադրբեջանական նոր դիվերսիոն խմբի ներթափանցման մասին լուրը

1 րոպեի ընթերցում

ՊՆ մամուլի խոսնակը հերքում է ՀՀ տարածք ադրբեջանական նոր դիվերսիոն խմբի ներթափանցման մասին լուրը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքեց ՀՀ տարածք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափացման վերաբերյալ տեղեկությունը: «Բացառված է, դիվերսիայի հետ կապված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, վիրավորվելու փաստ կա, քաղաքացիական անձ է, հովիվ է կարծեմ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Այգեձորի գյուղապետ Սասուն Սաֆարյանը հաստատել է լուրը` նշելով, որ հակառակորդի կրակոցից ուսի շրջանում վիրավորվել է 49-ամյա Վալեր Ճաղարյանը, ում կյանքին վտանգ չի սպառնում:

Հայկական լրատվական կայքերից մեկը հրապարակել էր նյութ` նշելով, որ որոշ տեղեկությունների համաձայն, ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել ՀՀ տարածք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում