ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել Քեսաբին մերձակա հայկական Քարադուրան գյուղի եկեղեցու օծման արարողությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց քեսաբահայ Կարո Մանճիկյանը՝ ավելացնելով, որ կիրակի՝ հուլիսի 27-ին, Քարադուրանի եկեղեցում տեղի կունենա առաջին պատարագը: Ինչ վերաբերում է Քեսաբի եկեղեցիներին, Նա նշեց, որ առաքելական և ավետարանչական եկեղեցիները կարիք ունեն վերականգնողական աշխատանքների:
Մանճիկյանը հայտնեց, որ Քեսաբ են այցելել Հալեպի հայ առաքելական Բերիո թեմի առաջնորդ Շահան եպս. Սարգիսյանը և Ավետարանչական եկեղեցու առաջնորդ վերապատվելի Հարություն Սելիմյանը:
Խոսելով Քեսաբում տիրող իրավիճակի մասին` նա նշեց,որ զինյալների կողմից 3 ամսվա ավերավածը հնարավոր չէ մեկ ամսում վերականգնել: «Մոտ մեկ տարի է անհրաժեշտ քանդվածը վերականգնելու համար»,- պարզաբանեց նա:
Աղբյուրի տեղեկացմամբ` Քեսաբցիներին տրամադրված նպաստները բաժանվում են բնակիչների միջև:
Մանճիկյանի կարծիքով` այժմ Քեսաբում բնակվում են նախկինում եղած բնակիչների 60-70 տոկոսը: Շատ ընտանիքներ կան, որոնց մի մասը դեռ Լաթաքիայում է, իսկ տղամարդիկ հիմնականում բոլորը վերադարձել և բնակվում են իրենց տներում:
Քեսաբի ազատագրումից հետո հայրենիք վերադարձած քեսաբահայերը ծանր վիճակում են հայտնվել: Քեսաբցիների բոլոր բնակարաններն անխտիր կողոպտվել են: Որոշ բնակարաններ զրկվել են կենցաղային տեխնիկայից՝ սառնարանից, լվացքի մեքենայից, խոհանոցային անհրաժեշտ պարագաներից, որոշ բնակարաններ հրկիզվել են, մյուսների վրա ռումբ է ընկել և այնտեղ հնարավոր չէ ապրել:
Հունիսի 15-ին սիրիական բանակը հսկողություն է հաստատել Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա՝ վերականգնելով կայունությունն ու անվտանգությունը: Բանակը տասնյակ զինյալներ էր ոչնչացրել: Քաղաքի կենտրոնում բարձրացվել է սիրիական դրոշը: Նահանջող ահաբեկչական խմբավորումների առջև թուրքական սահմանապահ ուժերը փակել են սահմանը:
Քեսաբի շրջանի վրահարձակումնսկսվելէրմարտի 21-ին` Թուրքիայիսահմանիութ կետերից:Հարձակումնիրականացրելեն «ՋաբհաանՆուսրա»և «ՋեյշալԻսլամ» խմբավորումները` Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ: