Իր մահկանացուն է կնքել Մատենադարանի նախկին տնօրեն Սեն Արևշատյանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ութսունվեց տարեկան հասակում մահացել է պատմաբան, փիլիսոփա, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի` Մատենադարանի նախկին տնօրեն Սեն Արևշատյանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Մատենադարանի փոխտնօրեն Շուշանիկ Խաչիկյանը:

«Սեն Արևշատյանն իր մահկանացուն կնքել է գիշերը: Պատճառների մասին դեռևս ոչինչ չգիտենք: Այժմ աշխատակիցները պատրաստվում են գնալ Արևշատյանի տուն»,-նշեց Խաչիկյանը:

Սեն Արևշատյանը ծնվել է 1928թ. հունվարի 7-ին, Ջրառատում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 1951-54թթ. եղել է Հայաստանի ԳԱԱ փիլիսոփայության և պատմության ֆակուլտետի ասպիրանտ: Աշխատել է ակադեմիայի ինստիտուտում որպես կրտսեր, ապա` ավագ գիտաշխատող: 1959-ից Երևանի Մատենադարանում աշխատել է որպես հին ձեռագրերի ուսումնասիրման և հրատարակման բաժնի վարիչ: 1982-2007թթ. եղել է Մատենադարանի տնօրենը: Նրա հիմնական աշխատություններն են «Փիլիսոփայական գիտության ձևավորումը հին Հայաստանում», Գրիգոր Տաթևացու «Փիլիսոփայական հայացքներ» աշխատությունները, Դավիթ Անհաղթի «Քննական բնագրերի» հրատարակությունը, որը նաև թարգմանել է աշխարհաբար և ռուսերեն: Ունի ավելի քան 150 գիտական աշխատություն, բնագրեր, մենագրություններ, թարգմանություններ: 1978թ. դարձել է ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր: 1993-ից Փարիզի «Արարատ» միջազգային ակադեմիայի, 1995-ից Մոսկվայի Բնական և հումանիտար գիտությունների, 1998-ից Ազգային անվտանգության խնդիրների ուսումնասիրության ակադեմիաների իսկական անդամ է: 1996թ. դարձել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, 2001թ. Երևանի պատվավոր քաղաքացի: 2008թ. պարգևատրվել է Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: 2010թ. արժանացել է ՀՀ Պետական առաջին կարգի շքանշանի:

«Արմենպրես» լրատվական գործակալության աշխատակազմը ցավակցություն է հայտնում հանգուցյալի ընտանիքի անդամներին, մերձավորներին:

Հայերեն English Русский

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին

Ցուցադրություն՝ նվիրված ՀՀ անկախության 35 և Բեռլինի թանգարանային կղզու հիմնադրման 200-ամյակներին

Հեգսեթը հնարավոր է համարել Իրանին հարվածների վերսկսումը

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին

Գյումրիի պատմական և մշակութային միջավայրում կհնչի ջազ․ կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը

ԱՄՆ-ն Սիրիան հեռացրել է ահաբեկչությանը հովանավորող պետությունների ցանկից. Դամասկոսը ողջունել է այս քայլը

ՀՀ դեսպանն ու Վրաստանի Ազգային բանկի նախագահը քննարկել են ֆինանսաբանկային ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

Թեհրանը լիովին պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի պատժամիջոցներին. Իրանի ֆինանսների նախարար

Ոստիկանության գվարդիայի ծառայողները բացահայտել են շուրջ 600 հանցագործության դեպք

Պեսկովը «կեղծ լուրեր» է որակել Ռուսաստանում նոր զորահավաք անցկացնելու պլանների մասին հաղորդագրությունները