Սևանա լճի ստորջրյա ավազանում նոր տեսարժան վայրեր են բացահայտվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճի բուսական և կենդանական աշխարհը շատ զարգացած է և լուրջ հետազոտությունների կարիք ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հուլիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեցին Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի (ՍՀՍՀԿ) անդամները` ներկայացնելով Սևանա լճի ստորջրյա հինգերորդ ֆրանս-հայկական գիտարշավի նպատակներն ու արդյունքները: Լրագրողների հետ հանդիպման էին եկել Երկրաբանական գիտությունների դոկտոր Արա Ավագյանը, սուզորդներ Ստեփան Կոջայանը (Ֆրանսիա), Կլոդ Թուլումջանյանը (Մարսել) և ՍՀՍՀԿ -ի տեխնիկական մասի պատասխանատու Վահե Մելքոնյանը:

Գիտարշավի ընթացքում արված բացահայտումները մեծ հետաքրքրություն են ներկայացնում ինչպես զբոսաշրջության զարգացման, այնպես էլ գիտական հետազոտություններ իրականացնելու տեսանկյունից: Հետազոտական խումբը դրանցից մասնավորապես առանձնացրեց Սևանի ավազանի Նորատուսից Վարդենիս հատվածում մանր ու խոշոր ջրի պղպջակների ակտիվ արտանետումը, որոնց ծագումը դեռ պետք է պարզ դառնա գիտական հետազոտության արդյունքում:

Բացի այդ, Սևանի թերակղզու հետևի մասի հարթ ավազանում` 20-25 մետր խորության վրա, հայտնաբերվել են սնկաձև ժայռեր, ինչը սուզորդների գնահատմամաբ, հետաքրքիր երևույթ է լճի համար: Կենտրոնի անդամները փորձանմուշներ են վերցրել և պատրաստ են դրանք տրամադրել բոլոր շահագրգիռ գիտական հաստատություններին` հետազոտությունների համար:

Սուզորդները նաև նշեցին, որ տարածաշրջանի ամենաբարձրադիր քաղցրահամ լիճը համարվող Սևանա ավազանում շատ դժվար է սուզումներ իրականացնել: Նկարահանումներ և գիտական նոր բացահայտումներ անելու համար պրոֆեսիոնալ ջրասուզակների մեծ կարիք է զգացվում:

Հայերեն

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել

Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրություն

Թաիլանդում հեղեղումների հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել, Բանգկոկում տուժել է շուրջ 700 հազար բնակիչ

ՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի Հայաստան

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում

«Վանաձոր» ՔԿՀ-ում երկու ներնետված փաթեթում հայտնաբերվել է չորս բջջային հեռախոս

Կիևին և Դնիպրոյին հասցված հարվածների հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել

Սահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանը