Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած քաղաքական ուժը չի կարող օրակարգ ձևավորել. ՀՀԿ խոսնակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում քաղաքական օրակարգը ձևավորված է, ու այն ձևավորողն ու քաղաքական լոկոմոտիվը ազդեցիկ քաղաքական ուժերն են: Այսպիսի տեսակետ արտահայտեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցում բարձրացված հարցերից մեկին: «Չեմ կարծում, որ ինքն ու իր քաղաքական թիմն այն ուժն է, որը թելադրում է Հայաստանում քաղաքական օրակարգ: Ինքն ու իր ղեկաված քաղաքական ուժը մեծ ցանկության դեպքում էլ իրենց դաշնակիցների մոտ ազդեցիկ դժվար թե համարվեն: Դրա համար է այն վերածվել այլ քաղաքական ուժերի վերջին վագոնի»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե Հայաստանի ԵՏՄ-ին անդակմացության համար խոչընդոտ է ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև մաքսակետերի տեղադրման հարցը, Շարմազանովն ասաց. «Այս թեմայով նոր բան չկա. մեր պետական ներկայացուցիչները հստակ պատասխաններ տվել են արդեն: Մենք ասել ենք, որ Մաքսային միությանն անդամակցությունը բխում է մեր պետության շահերից, և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ու պետության անվտանգությունը մեզ համար գերակա խնդիր է: Հայաստանի Հանրապետությունը` որպես ԼՂ Հանրապետության ու ժողովրդի անվտանգության երաշխավոր, ամեն ինչ անելու է, որպեսզի խաղաղ բանակցությունները ավարտվեն ԼՂՀ դե յուրե ճանաչմամբ»:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան