Դավիթ Բաբայանը դրական փոփոխություն է տեսնում ՄԽ համանախագահների հայտարարությունում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հուլիսի 23-ի հայտարարությունը որոշ դրական փոփոխություններ էր կրում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

«Այն դասական հայտարարություններից էր, բայց` որոշ դրական փոփոխություններով, քանի որ նշվում է զինադադարի խախտման արդյունքում քաղաքացիական անձանց սպանությունների մասին և կոչ է արվում զերծ մնալ միտումնավոր թիրախավորված հարձակումներից գյուղերի և խաղաղ բնակչության վրա»,- ասաց Բաբայանը: ԼՂ նախագահի խոսնակը միաժամանակ գտնում է, որ հայտարարությունները պետք է առավել առարկակայական լինեն և հստակ դատապարտեին զինադադարը խախտող կողմին` Ադրբեջանին:

«Եթե զինադադարը խախտել է Ադրբեջանը, դիվերսիոն խումբ ուղարկելով Քարվաճառ, ապա հայտարարությունում պետք է դատապարտվեր այդ կողմը կամ էլ կոնկրետ նշվեր պարտականությունը` զերծ մնալու նման քայլերից: Համարենք, որ առաջին քայլն արված է, և հետագա հայտարարություններն ավելի առարակայական կլինեն»,- ընդգծեց նա:

Հուլիսի 23-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել` խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրացման և հայ-ադբեջանական սահմանին խաղաղ բնակիչների սպանությունների վերաբերյալ: Եռանախագահները հորդորել են կողմերին դժբախտ իրավիճակներից խուսափելու հանձնառություն ստանձնել և զերծ մնալ դիտավորյալ հարձակումներից գյուղերի և խաղաղ բնակիչների վրա: Կողմերին նաև կոչ է արվել մեղմել ստեղծված լարվածությունը և հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պայմաններին:

Քարվաճառում հուլիսի 14-ի ժամը 13:00-ի դրությամբ, ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից: ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է միջազգային կառույցներին տրամադրել Քարվաճառում ադրբեջանական դիվերսիոն փորձի ապացույցները: ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Խմբի չեզոքացման ժամանակ հայզինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա`1972թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը:

Դիվերսանտների նկատմամբ ԼՂՀ գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ և առաջադրել մի քանի մեղադրանքներ:

Հայերեն English Русский

ԱԺ ընտրությունների քվեարկության կարգը. մանրամասնում է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը

Ժամը 8։00-ից բոլոր ընտրատեղամասերը բնականոն աշխատում են. ԿԸՀ նախագահ

ՀՀ ՄԻՊ աշխատակազմում վաղ առավոտից իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում

ԱԺ ընտրությունների ընթացքը. ներկայացնում է ԿԸՀ նախագահը

Հայաստանն ընտրում է. մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին