Հովհաննես Մանուկյանն անդրադարձավ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու դեպքին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցում տեղի ունեցածը, անկախ նրանից` եղել է կենցաղային վեճ, թե ոչ, կրոնական և ազգային հանդուրժողականության խնդիրն է բարձրացնում: Այդ մասին Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ով նախկինում եղել է Վրաստանում Հայաստանի դեսպանը:

«Ցավում եմ այդ միջադեպի համար: Իմ ունեցած տեղեկություններով` միջադեպի սկզբնաղբյուրը եղել է կենցաղային վեճը, բայց, ցավոք սրտի, այն վերածվել է մեծ ընդհարման, որը տեղի է ունեցել Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ: Անկախ նրանից` վեճը եղել է կենցաղային թե ոչ, այնուամենայնիվ, մենք այստեղ կրոնական և ազգային հանդուրժողականության խնդիր ունենք: Արդեն այդ ուղղությամբ համապատասխան հայտարարություններ արվել են Վիրահայոց թեմի և վրաց պատրիարքի կողմից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նախարարը: Նա շեշտեց, որ Վրաստանը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհ է, և երկու երկրների հարաբերությունները պետք է բարեկամական լինեն: «Վրաստանը մեզ համար կարևոր արտաքին քաղաքական գործընկեր է, և մենք իրավունք չունենք այս ուղղությամբ չանել ամեն ինչ, որպեսզի մեր հարաբերությունները բարեկամ ժողովրդի հետ լինեն ամուր և ավելի խորանան»,- ասաց նա:

Պատասխանելով այն հարցին, թե չի կարծում արդյոք, որ Վրաստանը երկար տարիներ վարել է այնպիսի քաղաքականություն, որի համաձայն` հայկական եկեղեցիները փորձել է ներկայացնել որպես վրացական` նախարարը նշեց, որ չի կիսում այդ տեսակետը: «Այստեղ վրաց պետության խնդիրը չկա: Իհարկե վիճելի խնդիրներ կան եկեղեցիների և եկեղեցապատկան սեփականության հետ կապված, սակայն կարծում եմ, որ սա միջեկեղեցական հարաբերությունների խնդիր է, որը, բնականաբար, չի կարող չազդել ընդհանուր հարաբերությունների վրա»,- ասաց նախարարը:

Հուլիսի 19-ին` երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում հարձակում է իրականացվել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների վրա: Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմը հարձակումը որակել էր որպես «ազգային և կրոնական» դրդապատճառներ ունեցող ընդհարում, իսկ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը` որպես կենցաղային վեճ:

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է

Այս հաղթանակը մեզ համար շատ արժեքավոր է. Մանուել Տուլիպա

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում է

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին անվերապահ է, լիակատար և մշտական․ Երևանում մեծ հանդիսավորությամբ նշվեց Բաստիլի գրավման օրը

Թրամփը պատմել է Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելու որոշումից հրաժարվելու պատճառի մասին

Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը

Փրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Կինոն բռնեց իմ ձեռքն ու կյանքիս ընկերը դարձավ. «Ոսկե ծիրան»-ի շրջանակում կինոռեժիսոր Մարկ Քազընսը հանդիպեց երկրպագուների հետ

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ